Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 315,004-ի (+2,330)
Հայաստանում նոյեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 315 004 դեպք, որոնցից 274 878 առողջացած, 6532-ը՝ մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 32 277 բուժառու:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 12 188 թեստավորում, հաստատվել է 2330 նոր դեպք: Առողջացել է 1270 մարդ, մահացել՝ 41-ը:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1317 է: