Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 321,243-ի (+810)
Հայաստանում նոյեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 321 հազար 243 դեպք, որոնցից 282 հազար 866-ն՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 հազար 340 բուժառու: Թեստավորումների ընդհանուր թիվը 2 միլիոն 183 հազար 118 է:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 6220 թեստավորում, հաստատվել է 810 նոր դեպք: Առողջացել է 1916 մարդ, մահացել՝ 30-ը:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6700 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1337 է: