Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 334,347-ի (+272)
Հայաստանում նոյեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 հազար 347 դեպք, որոնցից 307 հազար 484-ը`առողջացած, 7308-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 հազար 150 բուժառու:
Վերջին մեկ օրում կատարվել է 4730 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 272 նոր դեպք, առողջացել է 1873 քաղաքացի, արձանագրվել է մահվան 30 դեպք: