Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 336,330-ի (+592)
Հայաստանում նոյեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 336 հազար 330 դեպք, որոնցից 311 հազար 78-ը`առողջացած, 7419-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 հազար 421 բուժառու:
Վերջին մեկ օրում կատարվել է 7666 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 592 նոր դեպք, առողջացել է 1217 քաղաքացի, արձանագրվել է մահվան 40 դեպք: