Դեկտեմբերի 15-ից կփոփոխվի ՊԵԿ փոստային բաժանմունքի աշխատանքային գրաֆիկը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ փոփոխություն է կատարվել փոստային բաժանմունքի աշխատանքային գրաֆիկում: Դեկտեմբերի 15-ից ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքը կգործի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 09։00-18։00-ն: Իսկ շաբաթ օրերին կսահմանվի հերթապահություն՝ ժամը 10.00-14.00-ն:
Քաղաքացիներն իրենց ծանրոցը ստանալու համար կարող են մոտենալ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոն` Տիգրան Մեծի պողոտա, 1-ին նրբանցք, 9-րդ շենք: