
Տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը
Հունվարի 6-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը: Այն կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մայր Աթոռի Թանգարանների նախաձեռնությամբ։
Համերգային ծրագրում կհնչեն շարականներ, հոգևոր երգեր նվագախմբի նվագակցությամբ, ինչպես նաև Սուրբ ծննդյան և ամանորյա երգեր, աշխարհահռչակ դասականների` Մոցարտի, Հենդելի, Շտրաուսի, Վերդիի, Չայկովսկու հայտնի ստեղծագործությունները։
Համերգային երեկոյին մասնակցություն կունենա նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Երեկոն կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Հովհաննես Չեքիջյանը։
Մուտքը հրավիրատոմսերով է։ Հրավիրատոմսերի համար զանգահարել 077570460 հեռախոսահամարով հունվարի 3-5-ը` ժամը 11:00-18:00։