Այլ Լուրեր

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00-1.00
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 71.46-6.04 WTI - 67.39-6.00
COMEX:  GOLD - 2763.90+0.11 SILVER - 34.05+0.50
COMEX:  PLATINUM - 1052.10+1.66
LME:  ALUMINIUM - 2645.50-1.20 COPPER - 9541.50-0.64
LME:  NICKEL - 16015.00-0.94 TIN - 31429.00+0.33
LME:  LEAD - 2030.50-0.76 ZINC - 3139.00+1.19
FOREX:  USD/JPY - 152.96+0.43 EUR/GBP - 1.0806+0.12
FOREX:  EUR/USD - 1.0806+0.12 GBP/USD - 1.2957-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42387.57+0.65 NASDAQ - 18567.19+0.26
STOCKS US: S&P 500 - 5823.52+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 38903.68+0.77 TOPIX - 2682.02+0.91
STOCKS CHINA:  HANG SENG - 20701.14+0.49 SSEC - 3286.41-1.08
STOCKS EUR:  FTSE100 - 8285.62+0.45 CAC40 - 7556.94+0.79
STOCKS EUR:  DAX - 19531.62+0.35
29/10/2024  CBA:  USD - 387.06-0.07 GBP - 502.52-0.09
29/10/2024  CBA:  EURO - 418.14-0.62
29/10/2024  CBA:  GOLD - 34119.69+122.65 SILVER - 415.45+2.85
ռեԱրմենիա. Ձեր սենյակը սահմանամերձ համայնքում, ինչպես ակտիվացնել հեռավոր համայնքների կյանքը
05/01/2022 16:09
Կիսվել

ռեԱրմենիա. Ձեր սենյակը սահմանամերձ համայնքում, ինչպես ակտիվացնել հեռավոր համայնքների կյանքը

Հայաստանում գնալով շատանում են սահմանամերձ շրջանների զարգացմանն ուղղված տարբեր նախագծերը: Ամենատարբեր նախաձեռնությունները տարատեսակ ծրագրերով այցելում են մարզեր ու նոր շունչ հաղորդում հեռավոր համայնքներին։ Նման նախաձեռնություններից է «Դեպի Համայնք» հասարակական կազմակերպությունը, որը ներդրումներ է բերում դեպի մարզեր ու խթանում դրանց զարգացումը։ Սակայն կա մի բան, որը շատ դժվարացնում է նախաձեռնությունների աշխատանքը մարզերում։ «Դեպի համայնք»-ի համահիմնադիր Կարապետ Թոմիկյանը մեծ փորձ ունի այդ գործում և որպես գործը բարդացնող խնդիր նշում է հեռավոր համայնքներում գիշերելու հնարավորության բացակայությունը։

«Գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ այցելում էինք սահմանամերձ գյուղեր աշխատանքի բերումով, ու չէինք կարողանում տեղում գիշերել, քանի որ գիշերակացի տեղ չկար՝ համապատասխան կոմունալ հարմարություններով: Այդ ժամանակ մեր արդյունավետությունը նվազում էր՝ մենք ստիպված էինք տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող քաղաքներում գիշերել, այն դեպքում, երբ կարող էինք մնալ այդ գյուղում և պրոյեկտները ավարտին հասցնել: Դա եղել է հիմնական մոտիվը», – նշում է Կարապետը։

ռեԱրմենիա. Ձեր սենյակը սահմանամերձ համայնքում, ինչպես ակտիվացնել հեռավոր համայնքների կյանքը

Աշխատանքային այցերով հեռավոր համայնքներ այցելող մասնագետներից բացի, Կարապետի խոսքով, այս հյուրասենյակները կարող են պահանջված լինել նաև արշավական խմբերի կողմից։

Այս խնդիրը լուծելու համար ՀԿ-ի անդամները դիմել են «ռեԱրմենիա» հարթակին, որ գտնեն համապատասխան մասնագետների, որոնք կտրմադրեն անհրաժեշտ խորհրդատվություն և կօգնեն պլանավորել և իրականացնել գործընթացը։

«Մեզ միացել են հիմնականում մարդիկ, որոնք պատրաստ են օգնել մարքեթինգի, բրենդինգի, զբոսաշրջային խորհրդատվության, բիզնես խորհրդատվության և տուրփաթեթներ կազմելու առումով: Մենք արդեն ունեցել ենք աշխատանքային քննարկում, հիմա նախագիծն ընթացքի մեջ է, և շուտով արդյունքներ կունենանք», – պատմում է Կարապետը։

Նախաձեռնող խումբը նախատեսում էր պլանավորում անել և հետագայում ֆինանսավորում գտնել, բայց շատ մասնագետներ ներգրավելու շնորհիվ նախնական ծրագիրը փոխվեց։ Ոոշվեց սկզբում գտնել այն շահառուներին, որոնք պատրաստ են սեփական միջոցներով վերանորոգել իրենց հյուրասենյակները, իսկ արդեն համագործակցողները կաջակցեն իրենց խորհրդատվությամբ, բրենդինգով և մարքեթինգով: Այս պահին մեզ դիմել է 73 հոգի, հիմա ընթանում է շահառուների ընտրության երկրորդ փուլը:

ռեԱրմենիա. Ձեր սենյակը սահմանամերձ համայնքում, ինչպես ակտիվացնել հեռավոր համայնքների կյանքը

Բացի հյուրասենյակներից ապագայում նախատեսվում է նաև այլ ենթակառուցվածներ և զվարճանքի վայրեր կառուցել զբոսաշրջիկների համար: Ցանկացած նման որոշում կայացվելու է կախված կոնկրետ համայնքի կարիքներից ու առանձնահատկություններից։

Արամ Պետրոսյանը նախագծի մասին իմացել է պատահաբար։ Կարծում է, սահմանային համայնքներում նման ձևով շարժ ապահովելը կարող է կառուցվածքային փոփոխություններ բերել Հայաստանում․ «Այդ շահառուները, նախ, կունենան հավելյալ եկամուտ, և դա սոցիալական զարգացման խթան կլինի։ Տուրիստների այցերի հետ կապված կսովորեն ռուսերեն, անգլերեն, կզարգացնաեն գործնական գիտելիքներ։ Եվ ամենակարևորը, եթե շատ մարդիկ այցել են սահմանային համայնքներ, պետք է սահմանների անվտանգությունն առավել ուժեղացնել, քանի որ պատասխանատու ենք լինելու ոչ միայն տեղի մարդկանց համար»։

Նրա խոսքով, այս նախագիծը դեռ իրականացվում է Հայաստանի հարավային սահմանի մոտ, բայց հաջողության դեպքում կարող է մոդելային դառնալ և տարածվել մյուս սահմանամերձ տարածքներում։ «Ես ինքս աշխատանքի բերումով հիմնականում Դիլիջանում եմ լինում, և ցանկանում եմ աջակցել համայնքների զարգացմանը, հուսամ որ Տավուշում այս նախագիծն կիրականացվի հնարավորինս շուտ», – նշում է Արամը։

ռեԱրմենիա. Ձեր սենյակը սահմանամերձ համայնքում, ինչպես ակտիվացնել հեռավոր համայնքների կյանքը

Նման մոտեցում ունի նախագծի եվս մեկ համագործակցող, ով նույնպես պատրաստ է իր գիտելիքն ու փորձը ներդնել հայրենիքի զարգացման մեջ։ Լուսինե Մոսոյանը «Gyumri Travel» տուրիստական ընկերության նախագահն է, «Գյումրի Ակումբ» երիտասարդական մշակութային ընկերության հիմնադիր-նախագահը: Նա վերջին 5 տարին աշխատում է զբոսաշրջության ոլորտում: Լուսինեի նպատակը Շիրակի մարզում զբոսաշրջության՝ հատկապես գյուղական վայրերում էկո և ագրո տուրիզմի կայուն զարգացումն է, որը չափազանց կարևոր է գյուղական համայնքներում հավելյալ եկամտի հնարավորություն ստեղծելու համար: Կարապետի հրապարակումը ֆեյսբուքում տեսնելով՝ նա որոշում է միանալ նախագծին և իր ներդրումն ունենալ Շիրակի մարզի զարգացման մեջ։

«Ուրախ եմ, որ ընձեռնվեց այսպիսի հնարավորություն փոքր-ինչ օգտակար լինելու սահմանին այդչափ մոտ ապրող հայրենակիցներիս: Սահմանին հայրենի հողը պահելը սկսվում է այդ բնակավայրերի ամրապնդմամբ և շենացմամբ: Որպեսզի տեղի բնակիչներն էլ ավելի կապված լինեն հայրենի հողին և երբեք չմտածեն այն լքելու մասին, պետք է որ ունենան հավելյալ եկամտի աղբյուր, լինեն սոցիալապես և տնտեսապես ավելի կայացած», – ասում է Լուսինեն:

Նրա կարծիքով, այս նախագծի արդյունքում փոքր համայնքների բնակիչների տներում մեկ կամ երկու հյուրասենյակների ստեղծումը կարող է եկամտի նոր աղբյուր լինել նրանց համար, ու նաև կօգնի նրանց արտաքին աշխարհից մեկուսացած չզգալ այցելուների շնորհիվ: «Այս ծրագրի հաջողությունը կարող է շղթայական ազդեցություն ունենալ տվյալ գյուղի, գուցեև հարևան բնակավայրերի վրա. երբ այս հյուրընկալ տները սկսեն արդյունավետ աշխատել և հավելյալ եկամուտ բերել բնակիչներին, գյուղի մյուս բնակիչները ևս կցանկանան իրենց տներում նմանատիպ ծառայություններ տրամադրել: Իսկ այցելուներն, օգտվելով սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս հյուրընկալ տների ծառայությունից, կապրեն այդ մարդկանց առօրյայով, ավելի մոտիկից կտեսնեն ու կհասկանան այդ մարդկանց հոգսերը, նրանց իրական կարիքները», – եզրափակում է Լուսինեն:

29/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.06
-0.07
Եվրո (EUR)
418.14
-0.62
Ռուբլի (RUR)
3.99
+0.01
Լարի (GEL)
141.18
-0.50
34119.69
+122.65
Արծաթ
415.45
+2.85