Այլ Լուրեր

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Ամանորյա հրաշք․ հիվանդությունը չուրախանալու պատճառ չէ 
11/01/2022 14:00
Կիսվել

Ամանորյա հրաշք․ հիվանդությունը չուրախանալու պատճառ չէ 

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ամանորն ընտանեկան տոն է, և ամենասիրելին է հենց փոքրիկների համար՝ չէ որ ամբողջ տարի նրանք իրենց լավ են պահում Ձմեռ Պապի շատ սպասված այցի ու նվերի ակնկալիքով։ 

Բայց իհարկե, միշտ կան փոքրիկներ, որոնք ստիպված են այդ տոնը դիմավորել բուժկենտրոններում՝ առողջական խնդիրների պատճառով։ Որպեսզի նրանք էլ զգան Ամանորի շունչը և անմասն չմնան տոներին, «Արմէքթիվ-երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն նախաձեռնեց այց «Արաբկիր» բուժկենտրոն, որտեղ այդ պահին ստացիոնար բուժում էին ստանում 108 երեխաներ։

Նվերները ձեռք բերվեցին Հայ օգնության ֆոնդի «ԱՅՈ» հարթակի աջակցությամբ։ «Սպիտակ հովազ» ալպինիստական կազմակերպության լեռնագնացները և նրանց ընկերները սիրով և ամենատպավորիչ ձևով նվերները հասցրեցին փոքրիկներին․ նրանք մինչ այդ էլ նմանատիպ  նախաձեռնություններ ունեցել են այլ հիվանդանոցներում և «Արաբկիր» ԲԿ-ն դարձավ նրանց այցելած հիվանդանոցներից մեկը։ Ամբողջ համագործակցությունը կազմակերպվեց «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի միջոցով։ 

«Մենք ուրախ ենք, որ կարող ենք երեխաներին տալ ոչ միայն նվերներ, այլև դրական հույզեր։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է տարբեր հիվանդություններ ունեցող, երբեմն՝ անբուժելի հիվանդուոյուններ ունեցող երեխաներին։ «ռեԱրմենիա» հարթակի շնորհիվ մեզ հաջողվեց ակցիան ավելի հանրայնացնել և ուշադրություն դարձնել այս խնդրի վրա», – նշեց «Արմէքթիվ-երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Քրիստինե Ասատրյանը։ 

Այս համագործակցության արդյունքում բուժում ստացող փորքրիկները իրենց աչքով տեսան կտուրից պարաններով իջնող Ձմեռ Պապիներին, որոնք հետո նվերներով լի պարկերով ներս մտան և բոլորին հերթով շնորհավորեցին։ 

«Կուզեի, որ ավելի շատ մարդիկ նման գործունեություն ծավալեին, միանային, իրենց նեղ խնդիրների շրջանակներից դուրս նայեին, որը շատ կարևոր է այսօրվա իրականության մեջ։ Եթե մենք ընկերներով կարողանում ենք այսքան բան ապահովել, ապա պատքերացրեք ինչ ծավալի գործեր կարելի է անել, եթե մասնակիցներն ավելի շատ լինեին», – ասում է «Սպիտակ հովազ» լեռնային ակումբի ղեկավար Անտուան Անանյանը։ 

Եթե դուք էլ ցանկանում եք բարձրացնել որևէ խնդիր, որի լուծման համար ձեզ անհրաժեշտ են լրացուցիչ գիտելիքներ ու ռեսուրսներ, կարող եք հայտ ներկայացնել «ռեԱրմենիա» հարթակում և գտնել անհրաժեշտ աջակցությունը։ Հարթակում կարող եք նաև գտնել և ձեր ընտրությամբ աջակցել արդեն բարձրաձայնված որևէ խնդրի լուծմանը։

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60