
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները` 17.00 դրությամբ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Վայքի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: