Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1931 դեպք
Հայաստանում հունվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 355 հազար 662 դեպք, որից 334 հազար 696`առողջացած, 8033-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 408 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 7721 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1931 նոր դեպք, առողջացել է 147 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք: