Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.25
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 73.87-1.64 WTI - 70.43-1.85
COMEX:  GOLD - 2691.70-0.41 SILVER - 31.43-1.13
COMEX:  PLATINUM - 978.30-1.97
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 152.63-0.09 EUR/GBP - 1.0718-0.58
FOREX:  EUR/USD - 1.0718-0.58 GBP/USD - 1.2921-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43988.99+0.59 NASDAQ - 19286.78+0.09
STOCKS US: S&P 500 - 5995.54+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39500.37+0.30 TOPIX - 2742.15-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 20728.19-1.07 SSEC - 3452.30-0.53
STOCKS EUR:  FTSE100 - 8072.39-0.84 CAC40 - 7338.67-1.17
STOCKS EUR:  DAX - 19215.48-0.76
08/11/2024  CBA:  USD - 387.37+0.14 GBP - 502.19+2.51
08/11/2024  CBA:  EURO - 417.58+1.15
08/11/2024  CBA:  GOLD - 33526.80+408.02 SILVER - 387.39-8.51
AIP Tech-ը և ՔայլՏեքը ներկայացնում են Հայաստանը բժշկական տեխնոլոգիական նորարարությունների առաջատար ցուցահանդեսներից մեկում
28/01/2022 19:03
Կիսվել

AIP Tech-ը և ՔայլՏեքը ներկայացնում են Հայաստանը բժշկական տեխնոլոգիական նորարարությունների առաջատար ցուցահանդեսներից մեկում

Այս օրերին Դուբայում անցկացվում է Arab Health 2022 բժշկական տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն իր մասշտաբներով ամենամեծերից է այսօրինակ ցուցահանդեսների շարքում: Մասնակցում են շուրջ 163 երկիր, շուրջ 4000 ընկերությունն, առողջապահության ոլորտի 130 հազար մասնագետ։

Համաշխարհային բուժտեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանը տեղավորվել է ինքնուրույն՝ առանց պետական աջակցության: Մեծ ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնում են AIP Tech-ը և ՔայլՏեքը՝ միասին կիսելով մի փոքրիկ տաղավար:

Հայաստանն աշխարհին բժշկական տեխնոլոգիաների հարցում ասելու ու ցուցադրելու բան ունի, միայն թե միայնակ հոգալ պետություն ներկայացնելու հոգսը՝ առանց պետության աջակցության, ինչ խոսք, դժվար է: Մերոնք ստիպված են լինում տաղավարի կողքով ամեն անցնողին հատ-հատ ցույց տալ իրենց ստեղծածն ու արածը: Զուգահեռ իրականությունում ամեն անցորդի վրա «դողալու» կարիք չունի Թուրքիան: Այս երկիրը էքսպոյին ներկայացել է պետական մակարդակով մանրակրկիտ ու ըստ պատշաճի պատրաստված՝ 30 ընդարձակ ու լավ կահավորված տաղավարներով:

Հայկական կողմի մասնակիցներից ՔայլՏեքի համահիմնադիր Դավիթ Արսենյանը պատմում է՝ թուրքական տաղավարներում գրեթե չկա մի բան, որը Հայաստանում իրենք ստեղծած ու փորձարկած չլինեն, բայց ողջ ներուժով ներկայանալու համար հնարավորություն չկար. իրենք միջոցներ չունեին, պետությունն էլ չէր աջակցում:

Մասնավորապես ՔայլՏեքը ցուցահանդեսին ներկայացնում է VNR (Vertual nero rebilitation) քայլաբերը: Հենաշարժողական ֆունկցիայի խանգարմամբ պացիենտին այս սարքն օգնում է ստանալ քայլքի իմիտացիա: Վիրտուալ միջավայրում հաշմանդամություն ունեցող անձն այս տեխնոլոգիայով կարող է քայլել, վազել, դահուկներ քշել, խաղալ կամ, ասենք, զբոսնել աշխարհի տեսարժան վայրերում: Սարքի միջոցով իրականացվում է հեռավար ռեաբիլիտացիա՝ հնարավորություն տալով բժշկական հաստատությանը կամ ապահովագրական ընկերությանը վերահսկելու բուժառուի վերականգնողական բուժման ողջ գործընթացը, գրանցելու տվյալները և օգտագործելու դրանք:

«Սարքի հնարավորությունները շատ մեծ են: Նրա միջոցով մենք հիմնում ենք հաշմանդամային կիբերսպորտ, կիբերտուրիզմ: Ամենակարևորն այն է, որ այս սարքի կիրառմամբ հնարավոր է կանխարգելել կամ մեղմել հաշմանդամության հետ զարգացող 30 և ավելի հիվանդություններ», – պատմում է Դավիթ Արսենյանը:

Արսենյանի գնահատմամբ՝ Հայաստանը ոչնչով հետ չէ աշխարհից, նույնիսկ հայ մասնագետները կարողանում են ստեղծել ավելին: Գիտատեխնոլոգիական առումով Հայաստանը կարող էր զարմացնել ցուցահանդեսի մասնակիցներին իր ներուժով, մինչդեռ մերոնք են այնտեղ զարմացել, երբ տեսել են Թուրքիայի մի քանի տասնյակ տաղավարները՝ ամենասովորական դեղորայքից մինչև բուժտեխնոլոգիական նորարարություններ, որոնք նրանք ներկայացրել են ըստ պատշաճի, որովհետև ունեցել են պետական աջակցություն, մինչդեռ հայկական ընկերությունները պետական աջակցության բացակայության պայմաններում կարողացել են ներկայացնել միայն այն, ինչը թույլատրել են իրենց սուղ միջոցները:

«AIP Tech-ը շատ հետաքրքիր նախագիծ է: Հայաստանի մասնակցությունն այս ցուցահանդեսին հենց այս ընկերության շնորհիվ է: Մարինա Աղայանը փոքր տարածք էր կարողացել վերցնել, բայց այդքանով հանդերձ՝ մեզ ևս տեղ տվեց այդ տաղավարում: Այս ցուցահանդեսին հասկացանք, որ Հայաստանն ահռելի պոտենցիալ ունի այս ոլորտում, բայց ներկայացուցչական հնարավորությունները սուղ են, երբ չկա պետական աջակցություն», – ասում է Դավիթն ու հույս հայտնում, որ մի օր Հայաստանն էլ պատշաճ մասնակցություն կունենա այս կարևոր իրադարձությանը, որտեղ իրենք չեն նայի թուրքական տաղավարներին ու երազի, որ մի օր էլ մեր պետությունն այդպիսի ցուցահանդեսում մեծ տաղավար վերցնի ու ոլորտում գործող հայկական ընկերություններին առաջարկի մեկ հարկի տակ հավաքվել ու ներկայացնել Հայաստանը՝  ուժերի գերածին չափով:

AIP Tech-ը և ՔայլՏեքը ներկայացնում են Հայաստանը բժշկական տեխնոլոգիական նորարարությունների առաջատար ցուցահանդեսներից մեկում

AIP Tech-ը և ՔայլՏեքը ներկայացնում են Հայաստանը բժշկական տեխնոլոգիական նորարարությունների առաջատար ցուցահանդեսներից մեկում

08/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.37
+0.14
Եվրո (EUR)
417.58
+1.15
Ռուբլի (RUR)
3.97
+0.02
Լարի (GEL)
142.21
+0.37
33526.80
+408.02
Արծաթ
387.39
-8.51