Այլ Լուրեր

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Մոսկվայի կառավարությունը ռուսական գրականություն փոխանցեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին
15/02/2022 18:22
Կիսվել

Մոսկվայի կառավարությունը ռուսական գրականություն փոխանցեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին

Մոսկվայի կառավարության ԶԼՄ և գովազդի դեպարտամենտը և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը Նիկողայոս Տիգրանյանի անվ․ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոցի սաներին փոխանցեց պատկերազարդված ինտերակտիվ ռուսերեն գրականություն։ Հատուկ ձայնային հրահանգներով կազմված գրքերը հնարավորություն կտան տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին տեղափոխվել գրականության աշխարհ։

«Գիրք նվիրելու համաշխարհային օրը տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին փոխանցում ենք մեր նվերը: 1993 թվականից Մոսկվայի կառավարության հրատարակչական ծրագիրը տպագրել է բազմաթիվ  գրքեր, կառավորությունը ակտիվորեն աջակցում է  տեսողության խանագրումներ ունեցող երեխաների համար գրքերի տպագրությանն ու տարածմանը», – նշեց Մոսկվայի կառավարության ԶԼՄ և գովազդի դեպարտամենտի տպագրության վարչության ղեկավար Ելենա Կազակովան:

«Բարդ է հավատալ, բայց մենք գրքեր ենք արտադրում դեռ անցած դարի 90-ականներից, բայց այսպես ադապտացված, պատկերազարդ, շոշափելի ու ձայնային, հիմնադրամը տպագրում է մոտ 10 տարի: Հիմնադրամն այսօր ունի 1000-ից ավելի հովանավորներ, որոնցից ամենախոշորը Մոսկվայի կառավարության տպագրական ծրագիրն է ԶԼՄ ու գովազդի դեպարտամենտը», – նշեց Տարածաշրջանային բարեգործական հիմնադրամի վարչության նախագահ Տատյանա Դեգենը:

«Հզոր հասարակություն ունենալու համար պետք է կրթելու  հավասար հնարավորություն ստեղծել բոլորի համար: Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը պարբերաբար կրթական նյութեր է փոխանցում տարբեր կրթօջախներին: Այս նախաձեռնությունը ևս հայ-ռուսական  սոցիալական, մշակութային և կրթական կապերի զարգացման հերթական քայլերից մեկն է, որը կդառնա շարունակական», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Դպրոցը Հայաստանում միակն է, որտեղ ուսուցումը բրայլյան համակարգով է (տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված ուռուցիկ-կետային համակարգ)։ Գիշերօթիկ դպրոցում այժմ սովորում է 62 երեխա՝ կույր, մնացորդային և թույլ տեսողությամբ: Դպրոցում ուսումնական դասագրքերի, գեղարվեստական գրականության խնդիր կա` ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզուներով։ 

«Ռուսերեն գրականության անհրաժեշտություն կար, հատկապես գեղարվեստական գրքերի: Ուրախ ենք, որ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը պարբերաբար տրամադրում է գրականություն՝ հնարավորություն տալով երեխաներին հաղորդակից լինել ռուսերենին ու ռուսական մշակույթին», – նշեց Նիկողայոս Տիգրանյանի անվ․ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85