
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1774 նոր դեպք
Հայաստանում փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 410 հազար 155 դեպք, որից 381 հազար 700-ը`առողջացած, 8229-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 հազար 645 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 6630 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1774 նոր դեպք, առողջացել է 2574 քաղաքացի, արձանագրվել է մահվան 28 դեպք: