Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք
Հայաստանում փետրվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418 հազար 792 դեպք, որից 398 հազար 241-ը`առողջացած, 8413-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 հազար 535 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 4642 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 572 նոր դեպք, առողջացել է 1571 քաղաքացի, արձանագրվել է մահվան 21 դեպք: