Այլ Լուրեր

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Խաչատրյանի անվան 18-րդ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի երաժիշտներ
02/03/2022 14:11
Կիսվել

Խաչատրյանի անվան 18-րդ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի երաժիշտներ

Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծ համբավ վայելող երաժիշտներ։ Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի թավջութակ մասնագիտությամբ և ինչպես միշտ կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ 

Մրցույթի ժյուրիի կազմում են ջութակահար, պրոֆեսոր Էդուարդ Վուլֆսոնը, ում աշակերտները մեծ նվաճումներ են ունենում միջազգային մրցույթներում, դիրիժոր, Թել Ավիվի համալսարանի Բյուխման-Մետայի անվան երաժշտական դպրոցի թավջութակի և կամերային երաժշտության ուսուցիչ, նույն համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Դմիտրի Յաբլոնսկին, Վերբիեր փառատոնի հիմնադիր-տնօրեն Մարտին Էնգստրոմը, 1999 թվականից Մարիինյան թատրոնի գլխավոր թավջութակահար Օլեգ Սենդեցկին, վինագործների պատրաստած թանկարժեք ջութակների, ալտերի և թավջութակների շուկայում առաջատար գործակալություններից մեկի՝ «Reuning & Son»-ի ղեկավար Քրիստոֆեր Րունինգը, թավջութակահար, Ֆ. Լիստի անվան կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Իշտվան Վարդայը, հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախմբի ղեկավար, թավջութակահար Արամ Թալալյանը, թավջութակահար Յին Ջաոն։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեծ ճանաչում ունի երաժշտական աշխարհում, ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի տարբեր ծայրեր ներկայացնող երիտասարդ երաժիշտներ։ Մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երաժիշտներին, նրանց տալ մասնագիտական առաջընթացի հնարավորություն, ինչպես նաև հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։ 

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականին դարձել է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ: Ֆեդերացիան հեղինակավոր երաժշտական ընտանիք է, որը, ի թիվս այլ բարձրակարգ մրցույթների, հյուրընկալում է Եղիսաբեթ թագուհու մրցույթը, Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթը, Չայկովսկու անվան միջազգային մրցույթը և այլն:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60