ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները` 17.00 դրությամբ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Սարավան ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բքի պատճառով Արագածոտնի տարածաշրջանի Միրաք-Ծիլքար և Ալագյազ-Հնաբերդ ճանապարհահատվածները դժվարանցանելի են։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սևանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում բուք է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: