Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը
24/03/2022 20:37
Կիսվել

Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը

Մարտի 23-ին մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ Այն հայաստանյան մշակٳթային կյանքի նշանակալի իրադարձٳթյٳններից է և 2010 թվականին հիﬓադրվելٳց ի վեր անշեղորեն հետևٳմ է հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, ավանդٳյթների պահպանման ու ճանաչման ընդլայնման իր առաքելությանը:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համագործակցաբար։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը նշում է, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նախևառաջ հայ դասական երաժշտٳթյան ﬕջոցով ինքներս ﬔզ և աշխարհին ավելի ճանաչելի դառնալٳ հնարավորٳթյٳն է։ Փառատոնի առաքելٳթյٳնների ﬔջ կարևոր տեղ է զբաղեցնٳմ ինչպես հայ կոմպոզիտորների ժառանգٳթյան ներկայացٳմը, այնպես էլ պահպանٳմը գալիք սերٳնդների համար։ Փառատոնի բովանդակٳթյٳնը հարստացվել է մոտ 80 հայ կոմպոզիտորի ավելի քան 200 ստեղծագործٳթյամբ, թվայնացվել են ﬕ քանի տասնյակ արժեքավոր պարտիտٳրներ, որոնց ﬔջ ﬔծ թիվ են կազﬔլ նաև մոռացٳթյան մատնված կամ կորսվելٳ վտանգի տակ հայտնված գործերը։

Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը մեկնարկեց պրեմիերաներով. բացման համերգին առաջին անգամ հնչեցին Էլեն Յոլչյանի «Գրեյս» ստեղծագործությունը բարիտոնի և սիմֆոնիկ նվագախմբի համար (մենակատար՝ Գևորգ Գինոսյան և Մարտին Ուլիխանյանի «Հայկական սիմֆոնիկ պարերը»։ 

Մարտին Ուլիխանյանն իր ստեղծագործությունը նվիրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Հեղինակը նշում է, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գաղափարն էր ստեղծել սիմֆոնիկ ստեղծագործություն՝ հիմնված հայկական պարերի վրա` Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարերի» օրինակով։ Ստեղծագործությունը բաղկացած է վեց մասից՝ «Պարի ծագումը», «Շորոր», «Յարխուշտա», «Բերդ», «Լալիք», «Քոչարի», որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը։ 

Երեկոյի ընթացքում հնչեց նաև Վարդան Աճեմյանի Դաշնամٳրի թիվ 2 կոնցերտը։ Հեղինակը նշում է, որ Կոնցերտն առաջին անգամ ներկայացվել է 2006 թվականին իր 50-ամյակին նվիրված երեկոյի ընթացքում։ Կոմպոզիտորը խոստովանում է, որ այն իր ամենասիրած գործերից է։ Ստեղծագործությունը նա նվիրել է դստերը՝ դաշնակահարուհի Արուս Աճեմյանին։ Վերջինս էլ դաշնամուրային այս կոնցերտը կատարեց Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնի բացման համերգին։

Փառատոնային հաջորդ համերգը տեղի կունենա մարտի 26-ին։ Երեկոյի ընթացքում տեղի կունենա կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի Սիմֆոնիկ պոեմ ստեղծագործության պրեմիերան։ Ծրագրում կհնչեն նաև Մարտին Վարդազարյանի «Ահեղ մարտերի անմեղ զոհերին» սիմֆոնիան և Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը» դաշնամուրի և նվագախմբի համար, որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը։

Տեղեկացնենք նաև, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համերգներին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պաշտոնական կայքում՝ armsymphony.am։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69