![Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք](https://b24.am/pub/uploads/2020/08/coronavirus-test-1280x720-2.jpeg)
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 422 հազար 874 դեպք, 412 հազար 3-ը`առողջացման, 8622-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 566 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 2064 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, առողջացել է 518 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 55 հազար 957 -ի: