Այլ Լուրեր

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 396.75-0.25
EUR BUY - 423.00-2.00 EUR SELL - 430.00-1.00
OIL:  BRENT - 86.73+1.03 WTI - 81.92+1.05
COMEX:  GOLD - 2170.70+0.12 SILVER - 24.78+0.20
COMEX:  PLATINUM - 902.60+0.18
LME:  ALUMINIUM - 2319.00+1.05 COPPER - 8858.00+0.02
LME:  NICKEL - 17105.00-1.58 TIN - 27650.00-0.20
LME:  LEAD - 2031.00-0.10 ZINC - 2484.00-0.28
FOREX:  USD/JPY - 151.37+0.07 EUR/GBP - 1.0836+0.18
FOREX:  EUR/USD - 1.0836+0.18 GBP/USD - 1.2636+0.24
STOCKS RUS:  RTSI - 1115.63+0.23
STOCKS US: DOW JONES - 39313.64-0.41 NASDAQ - 16384.47-0.27
STOCKS US: S&P 500 - 5218.19-0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 40398.03-0.04 TOPIX - 2780.80+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 16618.32+0.88 SSEC - 3031.48+0.17
STOCKS EUR:  FTSE100 - 7917.57-0.17 CAC40 - 8151.60+0.00
STOCKS EUR:  DAX - 18261.31+0.30
26/03/2024  CBA:  USD - 395.68-0.37 GBP - 500.77+0.84
26/03/2024  CBA:  EURO - 429.51+1.10
26/03/2024  CBA:  GOLD - 27690.68+39.04 SILVER - 313.77+0.66
ռեԱրմենիա. Համայնքի երեխաներն ապրեցնում են արվեստն Արևշատում
07/05/2022 14:46
Կիսվել

ռեԱրմենիա. Համայնքի երեխաներն ապրեցնում են արվեստն Արևշատում

Մայիսի 6-ին Արարատի մարզի Արևշատ գյուղի երաժշտական դպրոցի սաները ելույթ են ունեցել հանրահայտ երաժիշտ, կոմպոզիտոր Արա Գևորգյանի ու նրա աշակերտների համար: Համերգը նվիրված էր դպրոցի վերանորոգման նախագծին։

Դպրոցը երկար տարիներ չէր վերանորոգվել և գտնվում էր վատ վիճակում, սակայն «Արի գյուղ, գյուղում կյանք կա» բարեգործական ծրագրի շնորհիվ այն գրեթե ամբողջովին վերանորոգվել է, մնացել է միայն 4 դասասենյակ, որոնց վերանորոգման համար դրամահավաք է իրականացվում  «ռեԱրմենիա»  համագործակցության հարթակում։

Արա Գևորգյանի այցի նպատակը երեխաներին աջակցելն ու խրախուսելն էր։ Համերգի ընթացքում ելույթ ունեցավ «Զվարթնոց» քանոնահարների խումբը, որից հետո ելույթ ուեցան նաև Արևշատ գյուղի երաժշտական դպրոցի աշակերտները։ Համերգի վերջում մաեստրոն երեխաների հետ կիսվեց որակյալ արվեստագետ դառնալու գաղտնիքներով ու պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին։

«Ինձ թվում է՝ սա ոգևորություն էր և’ ծնողների, և’ աշակերտների համար։ Հիմա ավելի մեծ թվով աշակերտներ են հաճախում դպրոց, որը նպաստում է իրենց առաջադիմությանը և գիտական դաստիարակությանը», – ասում է դպրոցի տնօրեն Հերմինե Գրիգորյանը։

«Բոլորս պետք է ձեռք-ձեռք բռնենք, որ կարողանանք դպրոցը բերել պատշաճ տեսքի, որպեսզի մեր երեխաներն այստեղ հաճույքով հաճախեն և սովորեն՝ հարկավոր գիտելիքներ ստանալու նպատակով», – ասում է Արա Գևորգյանը։

«Մեզ այս պահի դրությամբ մնացել է 4 դասասենյակների վերանորոգումը, որի շուրջ «ռեԱրմենիա» հարթակում դրամահավաք ենք անում և ակնկալում, որ մեր ընկերները և աջակիցները մեզ կկարողանան միանալ, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ և ուսուցիչ ունենա լավ պայմաններ արարելու և Հայաստանը պատվով ներկայացնելու», – ասում է «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության հիմնադիր Անահիտ Գևորգյանը։

Արևշատի երաժշտական դպրոցում իրենց ապագան են կերտում գյուղի և հարակից 11 գյուղերի երեխաները։ Դպրոցում գործում է տարածաշրջանի ազգային գործիքների ամենաակտիվ համույթներից մեկը, որը ջանք ու եռանդ չի խնայում՝ միջազգային մրցույթներում Հայաստանը պատվով ներկայացնելու։

Նշենք, որ վերանորոգումից հետո 50%-ով աճել է աշակերտների քանակը։ Երաժշտական դասարաններից բացի այնտեղ այժմ գործում է նաև անվճար համակարգչային և անգլերենի դասարաններ:

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

26/03/2024
դրամ
Դոլար (USD)
395.68
-0.37
Եվրո (EUR)
429.51
+1.10
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.56
-0.13
27690.68
+39.04
Արծաթ
313.77
+0.66