Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Տոնական միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան. Երևանում «Դոմ Մոսկվի»  կենտրոն 
02/06/2022 12:22
Կիսվել

Տոնական միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան. Երևանում «Դոմ Մոսկվի»  կենտրոն 

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ տոնական միջոցառումներով նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Կենտրոնում բացվել է «Շուշան Վարդանյան Արտ ստուդիայի» սաների նկարչական ցուցահանդեսը, որը ներկայացնում է փոքրիկ ստեղծագործողների աշխարհը՝ գույների միջոցով: 

«Մեր ստուդիան մեկ տարեկան է, այս ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ հիշարժան, բովանդակալից և հագեցած օրեր: Մենք ուսումնասիրում ենք, սովորում, օր օրի գերազանցելով ինքներս մեզ: Մեր ստեղծագործական մոտեցումները դուրս են բոլոր սահմանափակումներից: Ստուդիան ունի կարևոր առաքելություն՝ բացահայտել արվեստակիր մարդուն, հասկանալ լռությունը, կռահել ստեղծագործական ենթատեքստերը», – նշեց «Դոմ Մոսկվի» կենտրոնի նկարչական Արտ Ստուդիայի տնօրեն Շուշան Վարդանյանը:

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեկ տարի առաջ կենտրոնում բացվեց նման ստուդիա, որտեղ երեխաները հաղորդակցվում են արվեստին և զարգացնում իրենց գեղագիտական ընկալումը։ Այս  աշխարհը զարգացնում է փոքրիկների ստեղծագործական մտածողությանը, ձևավորում է անհատականություն, օգնում է բացահայտել մարդու լավագույն հատկանիշները՝ բարությունը, անշահախնդրությունը, կարեկցելու ունակությունը, ազնվությունը: Այս հատկանիշները պետք է ունենա մեր հասարակության արժանի անդամը, ինչն էլ կնպաստի երկրի բարգավաճմանն ու  բարեկեցությանը», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, հավելելով, որ ապագայում ստեղծագործական խմբակներ կբացվեն նաև մարզերում գործող ռուսական կենտրոններում։ 

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում գործող Արտ ստուդիայի դասընթացներին մասնակցել են ավելի քան 50 աշակերտներ։ Դասընթացները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել նկարչություն և նկարելու տարբեր տեխնիկաներ, ինքնադրսևորվել ստեղծագործության միջոցով, սովորել կերպարվեստի հնարքներն ու հմտությունները։ Բացի դասընթացներից, աշակերտների համար կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ, որոնց շնորհիվ երեխաները ծանոթանում են անվանի վարպետների ստեղծագործություններին:

«Նախատեսում ենք ընդլայնել մեր գործունեությունը, շուտով երեխաները կկարողանան սովորել ոչ միայն գեղանկարչության տեսությունն ու պրակտիկան, այլև նկարչության ոչ ավանդական տեխնիկաները՝ կտորի վրա նկարելու արվեստը և գործվածքից նկարների ստեղծում։ Մեր նպատակն է դաստիարակել բազմակողմանի զարգացած անհատներ, որը կարող է արվեստի միջոցով տեսնել շրջապատող աշխարհի գեղեցկությունը», – նշեց «Դոմ Մոսկվի» կենտրոնի նկարչական Արտ Ստուդիայի տնօրեն Շուշան Վարդանյանը:

Տոնական օրը եզրափակվեց «ԼաԼաՖա» վոկալ ստուդիայի համերգով։ Կազմվել էր նաև ժամանցային ինտերակտիվ ծրագիր: Միջոցառման ընթացքում Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի անդամները երեխաներին սովորեցնում էին  նկարել հյուսված պայուսակների վրա: Միջոցառման ավարտին բոլոր երեխաները դեպի երկինք ուղարկեցին երազանքի փուչիկները։ 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98