Այլ Լուրեր

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոն. Հայ և ռուս բժիշկները համատեղ վիրահատություններ կիրականացնեն
10/06/2022 19:03
Կիսվել

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոն. Հայ և ռուս բժիշկները համատեղ վիրահատություններ կիրականացնեն

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում  Մոսկվայի կառավարության առողջապահության դեպարտամենտի Ն.Ֆիլատովի անվան մանկական քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անտոնինա Չուբարովան  և  Երևանի Քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալաքյանը կնքեցին  գործակցության հուշագիր։ 

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի մասնակցությամբ ստեղծված գործակցության շրջանակում երկու օր Ռուսաստանի առաջատար և ոլորտում լավագույն բժիշկները հիվանդների ընդունելություն, վիրահատություններ, խորհրդատվություն և բուժման նոր տեխնոլոգիաների կիրառման աշխատանքներ կիրականացնեն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ 

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի խոսքով, ռուս գործընկերների հետ բժշկական կենտրոնը տարիների համագործակցության փորձ ունի։

«Նրանց հետ միասին տասնյակ ծանր վիրահատություններ են կատարվել մեր կենտրոնում ու այսօր այդ երեխաները ապրում են մեր կողքին: Վերջին վիրահատությունը շաբաթներ առաջ ենք արել: Ամեն դեպքը մի պատմություն է, մի առանձին կյանքի պատմություն: Բացի վիրահատությունները պետք է նշեմ նաև փորձի փոխանակման կարևորության մասին: Այս տարիների համագործակցությունն առանձնահատուկ է նաև դրանով: Միշտ են եղել գործընկերային մեր հարաբերությունները, բայց այսօր ստորագրվելիք հուշագիրը կլինի դրա վառ ապացույցը», – նշեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։

Ծրագրի շրջանակում մայրաքաղաքից են ժամանել 8 առաջատար բժիշկներ։ Պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո բժիշկները ակադեմիկոս Ա. Ռազումովսկու գլխավորությամբ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում կատարեցին նորածին երեխայի բարդ վիրահատություն։

«Նման գործակցությունները կարևոր են երկու երկրների առողջապահական ոլորտի զարգացման համար: Հայ բժիշկները նույնպես ունեն հիանալի ձեռքբերումներ, պետք է սովերենք միմյանցից։ Սա հնարավորություն է բոլորիս համար, հատկապես` երիտասարդ մասնագետների, որոնք հնարավորություն կունենան սովորելու լավագույն մասնագետներից: Միայն համատեղ ջանքերով կկարողանանք մշակել բուժման գործընթացի կազմակերպման էլ ավելի առաջադեմ մեթոդներ: Այս հուշագիրը միայն պաշտոնական թուղթ չէ, մենք իրականացնելու ենք մասնագիտական հանդիպումներ, փոխադարձ վերապատրաստումներ, ինչը կտա ամենակարևորը՝ առողջություն երեխաներին», – նշեց Ն.Ֆիլատովի անվան մանկական քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անտոնինա Չուբարովան։

Անտոնինա Չուբարովան հատուկ շնորհակալություն հայտնեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին՝ համաձայնագրի ստորագրման կազմակերպման աշխատանքներում ակտիվ մասնակցության համար։

 «Նշանակալի է, որ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մասնակցություն ունի այս կարևոր նախաձեռնությանը: Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի այս նախագիծը կօգնի առողջապահության ոլորտում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունների զարգացմանը, փորձի փոխանկմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը և, իհարկե,  այս ամենը կծառայի հայ փոքրիկների առողջության պահպանմանը», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ 

Միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, Քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Յոկով Ասատրյանը, «Արաբկիր» բժշկական համալիրի գլխավոր տնօրեն Արա Բաբլոյանը:   

Ն.Ֆիլատովի անվան մանկական քաղաքային հիվանդանոցի 180-ամյակի կապակցությամբ Անտոնինա Չուբարովան  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրենին և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրենին շնորհեց «Ֆիլատովի հիվանդանոցի ընկերներ» հատուկ հուշանվերներ։ 

Առաջիկայում հայ և ռուս բժիշկները համատեղ կկատարեն նաև գիտական հետազոտություններ և որակավորման բարձրացման դասընթացներ։ 

Հուշագիրը ստորագրվեց Մոսկվայի կառավարության, Մոսկվայի առողջապահության նախարարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝   Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի մասնակցությամբ: 

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57