
Վերջին մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 60 դեպք
Հայաստանում հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 60 դեպք:
Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 104-ի, որից 412 հազար 693-ը`առողջացման, 8 625-ը` մահվան ելքով:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 25 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 102 բուժառու:
Մեկ շաբաթում կատարվել է 6 հազար 968 թեստավորում: