ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԸ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) սույն թվականի օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։ Գործի նախաքննությունը շարունակվում է։
Խոսքը գնում է առավել մեծ չափսերի հասնող ՃՈ կարիքների համար նախատեսված բենզինի յուրացման մասին: