Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
2012Թ.-Ի ՓԵՏՐՎԱՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ՄՐՑԱՆԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
09/09/2011 16:18
Կիսվել

2012Թ.-Ի ՓԵՏՐՎԱՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ՄՐՑԱՆԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Այսօր Հայաստանի ազգային կինոկենտրոնը, “Orange Արմենիա” ընկերությունը եւ Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարեցին Ազգային կինոյի ամենամյա մրցանակաբաշխություն հիմնելու իրենց նախաձեռնության մասին: Այն միտված է խթանելու եւ զարգացնելու ազգային կինոարտադրությանը, նոր անունների բացահայտմանը, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:

«Կինոն Orange-ի հովանավորչական գործունեության կարևորագույն ոլորտներից է:  Հայաստանում արդեն վեց ամսից ավել է, ինչ գործում է Orange Կինո աննախադեպ ծառայությունը, որի նպատակն է աշխուժացնել կինոյի նկատմամբ հետաքրքրությունը, ինչն այսօր օրեցօր ավելի ակնհայտ է դառնում: Orange-ն ունի նաև կինոյին աջակցելու մեծ միջազգային փորձ. մեր ընկերությունն արդեն ավելի քան տասը տարի Կաննի միջազգային կինոփառատոնի և արդեն վեց տարի` բրիտանական BAFTA-ի պաշտոնական գործընկերն է: Հայկական կինոն ունի հարուստ ավանդույթներ ու լուրջ դպրոց, և մենք երջանիկ ենք լինել այս մրցանակաբաշխության պաշտոնական գործընկերը առաջին իսկ տարվանից, քանի որ հավատում ենք հայկական կինոյի լուսավոր ապագային», – ասել է Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Մրցանակաբաշխության`կինոյի եւ մշակույթի անվանի գործիչներից կազմված ժյուրին Ազգային կինոյի մրցանակը կշնորհի երկու քվեարկության արդյունքում: Առաջին փուլում, յուրաքանչյուր անվանակարգի համար, ժյուրիի կողմից կընտրվեն 2-3 ֆիլմեր: Երկրորդ փուլում կորոշվեն մրցանակակիրները:

Ազգային կինոյի մրցանակաբաշխության մրցանակները կշնորհվեն 12 անվանակարգերում, այդ թվում` լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարիստ, լավագույն նկարիչ, լավագույն երաժշտություն, լավագույն գլխավոր կնոջ դերակատար, լավագույն տղամարդու դերակատար, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ կամ տարվա հայտնություն: Բացի հիմնական անվանակարգերից` կշնորհվի նաեւ մեկ հատուկ մրցանակ` հայկական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Յուրաքանչյուր տարի Ազգային կինոյի մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին կգնահատի նախորդ տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը: Բացառություն կկազմի միայն առաջին մրցանակաբաշխությունը, որը կամփոփի անկախ Հայաստանի առաջին 20 տարիների կինոարտադրությունը:

Մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` առաջին մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել միայն Հայաստանում` 1991-2011 թթ. ընկած ժամանակահատվածում արտադրված ֆիլմերը: Արդեն հաջորդ տարիներին կինոմրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ոչ միայն ՀՀ-ում արտադրված, այլ նաև արտերկրում հայկական թեմաներով եւ հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր:

Մրցանակաբաշխության ժյուրին կազմված է 11 անդամներից: Յուրաքանչյուր անվանակարգին վերաբերող որոշումը կընդունվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվերակությունը գաղտնի է: Ժյուրիի նախագահը կողմ եւ դեմ հավասար ձայների դեպքում վճռական ձայնի իրավունք ունի: Կանոնակարգի համաձայն` եթե ժյուրիի որեւէ անդամ մասնակցություն է ունեցել մրցույթին ներկայացված ֆիլմերից որեւէ մեկի ստեղծմանը, ապա իրավունք չունի քվեարկելու տվյալ անվանակարգի համար:

Բոլոր մրցանակակիրները կստանան մրցանակ եւ դիպլոմ:

Մրցույթին մասնակցելու համար ֆիլմերը պետք է ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոն սույն թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 15ներառյալ:

Կազմակերպիչների որոշմամբ, Ազգային կինոյի մրցանակաբաշխության մրցանակի նախագծի և լոգոյի համար կհայտարարվի մրցույթ:

Առաջիկայում Ազգային մրցանակաբաշխությունը կունենա նաեւ իր վեբ-կայքը, որտեղ կզետեղվեն միջոցառման հետ կապված բոլոր նորություններն ու տեղեկությունները:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98