Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Երևանում մեկնարկեց չորրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF22)՝ Moderna-ի, IBM-ի, Huawei-ի և այլ տեխնոլոգիական հսկաների մասնակցությամբ
05/10/2022 15:10
Կիսվել

Երևանում մեկնարկեց չորրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF22)՝ Moderna-ի, IBM-ի, Huawei-ի և այլ տեխնոլոգիական հսկաների մասնակցությամբ

Moderna, McKinsey & Company, ABBY, IBM, Flagship Pioneering, Cognaize, Analog Devices, Huawei, AI Fund, Synopsis, Syniverse Technologies, TotalEnergies SE, PMI ընկերությունների, Համաշխարհային բանկի, տեղական ու միջազգային ֆինանսական կառույցների, միջազգային գիտահետազոտական կենտրոնների բարձր ներկայացուցիչները Երևանում են՝ մասնակցելու «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» չորրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումին՝ GIF22-ին։ Հոկտեմբերի 5-6-ն անցկացվող ֆորումը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ամենամյա միջոցառումն է, որի առանցքում արհեստական բանականության  կիրառություններն ու մարդկային գործունեության վրա դրա ունեցած ազդեցություններն են։

FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը փաստեց, որ GIF-ը դարձել է հիմնադրամի այցեքարտային միջոցառումը՝ հայտ ներկայացնելով Հայաստանը դիրքավորել որպես նորարարությունների երկիր: «Գլոբալ ինովացիոն ֆորումը մտքերի փոխանակման և երկխոսության յուրահատուկ ձևաչափ է կառավարության, տեղական ու միջազգային կրթական, գիտական ու ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներկայացուցիչների միջև: Գիտությունը սահմանափակված չէ որևէ տարածքով, այն համաշխարհային է՝ իր ստեղծման ու բոլորին հասանելի դառնալու առումով, և գիտական աշխատանքի մեխը համագործակցությունն է։ Ուրախ ենք, որ ականավոր գիտնականները, ձեռնարկատերերն ու մտքի առաջատարներն ամբողջ աշխարհից աջակցում են մեր ջանքերին Հայաստանը տեղավորել համաշխարհային նորարարական քարտեզի վրա»,-ասաց Արմեն Օրուջյանը:

Արհեստական բանականությունը բուռն զարգացող տեխնոլոգիական ոլորտ է, որն ի զորու է վերափոխելու մեր սոցիալական ու մասնագիտական փոխազդեցությունների յուրաքանչյուր ասպեկտ: Օրուջյանը հավատացած է, որ Հայաստանն ունի ներուժ դառնալու ԱԲ ոլորտում առաջատար երկրներից մեկը համապատասխան ֆինանսական ներդրումների իրականացման դեպքում:

GIF22-ը Հայաստանում է համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետներին, գործարարներին ու առաջնորդներին ոլորտում առկա նորարարական մոտեցումներն ու ի հայտ եկող մարտահրավերները քննարկելու, լուծումներ ուրվագծելու, այդպիսով՝ ստեղծելով կամուրջ գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև:

Միջոցառման գլխավոր բանախոսը Նուբար Աֆեյանն է, ով ամերիկյան Moderna ընկերության համահիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահն է։

Այս տարի ևս ֆորումի ընթացքում կիրառվում են տարբեր ձևաչափեր՝  հետաքրքիր բանախոսություններ, պանելային քննարկումներ և հարց ու պատասխան։ Ավանդական խորքային գիտական քննարկումներին զուգահեռ GIF22-ի ընթացքում նախատեսվում է Fishbowl session-ը՝ քննարկման ոչ ֆորմալ ձևաչափ, որը թույլ է տալիս ներգրավել քննարկման բոլոր մասնակիցներին։

GIF-ի շրջանակում Հայաստան են ժամանել շուրջ 70 խոսնակ ու հյուրեր ավելի քան 20 երկրից, այն մեկ հարկի տակ է միավորել ոլորտով հետաքրքրվող ավելի քան 1000 մասնակցի։ Նախորդ տարիներին, ընդհանուր առմամբ՝ այս միջոցառումներին մասնակցել է 26 երկրից 200-ից ավելի խոսնակ, 3500-ից ավելի ֆորումի մասնակից:

Գլոբալ ինովացիոն ֆորումի մեկնարկը տրվել է 2017-ին՝ «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» թեմայով NSF-FAST միջազգային աշխատաժողովով, որը հնարավոր դարձավ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի համագործակցությամբ։ Հայկական գիտական համայնքի և նրանց արտասահմանյան գործընկերների միջև շփման կարևոր այս հարթակը վերանվանվեց Գլոբալ ինովացիոն ֆորում արդեն 2018-ին և հաջողությամբ անցկացվեց նաև 2019-ին։ Հաջորդ տարիներին, համաշխարհային համավարակով և սահմանափակումներով պայմանավորված, GIF-ը դադար վերցրեց։ 2022-ին այն չորրորդ անգամ անցկացվում է՝ ամենամյա խոշոր միջազգային միջոցառում դառնալու հավակնությամբ։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Հիմնադրամի տեսլականն է օգնել Հայաստանին դառնալ 10 նորարար երկրներից մեկը մինչև 2041 թվականը: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: 2022 թվականին FAST-ը նշում է հիմնադրման հնգամյակը, որի շրջանակում նախատեսված են խոշոր միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98