
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՄԵԾԱԾԱՎԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերից մինչեւ 2012թ. հունվարի կեսն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային հեռախոսացանցի ընդլայնման, զարգացման եւ վերազինման մեծածավալ աշխատանքներ` ցանցի թողունակությունը մեծացնելու եւ մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով:
Ցանցի վերազինման աշխատանքները հիմնականում կիրականացվեն ոչ ծանրաբեռնված ժամերին: Սակայն մնացած ժամանակահատվածներում նույնպես զանգեր կատարելիս եւ ստանալիս, ինչպես նաեւ այլ ծառայություններից օգտվելիս հնարավոր են կարճատեւ դժվարություններ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար: