Այլ Լուրեր

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+1.31 WTI - 83.45+1.48
COMEX:  GOLD - 2340.90+1.07 SILVER - 27.48+1.82
COMEX:  PLATINUM - 924.60+0.20
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.85+0.07 EUR/GBP - 1.0705+0.45
FOREX:  EUR/USD - 1.0705+0.45 GBP/USD - 1.2453+0.80
STOCKS RUS:  RTSI - 1163.50-0.91
STOCKS US: DOW JONES - 38503.69+0.69 NASDAQ - 15696.64+1.59
STOCKS US: S&P 500 - 5070.55+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8044.81+0.26 CAC40 - 8105.78+0.81
STOCKS EUR:  DAX - 18137.65+1.55
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Հայտնի են «Կարդում ենք ռուսական պոեզիա Հայաստանի մասին» II-րդ գրական մրցույթի հաղթողները
14/11/2022 19:58
Կիսվել

Հայտնի են «Կարդում ենք ռուսական պոեզիա Հայաստանի մասին» II-րդ գրական մրցույթի հաղթողները

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ)  կայացավ «Կարդում ենք ռուսերեն պոեզիա Հայաստանի մասին» գրական 2-րդ ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը։  Այս տարի մրցույթին մասնակցում էին 100-ից ավելի ուսանողներ Հայաստանի տարբեր բուհերից։

Մոսկվայի կառավարության նախարարի, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության պետի մրցանակի համար պայքարում էին եզրափակից հասած 26 մասնակիցները, որոնք ներկայացնում էին ռուս բանաստեղծների ստեղծագործությունները՝ նվիրված հայ ժողովրդին և Հայաստանին։

«Հայաստանի գեղեցկությունը իր հարուստ մշակույթով, հնագույն պատմությամբ, բնությամբ և   մարդկանցով ոգեշնչել է ռուս բանաստեղծներին: Ուրախ եմ, որ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը հնարավորություն ստեղծեց ընկղմվել պոեզիայի գեղեցիկ աշխարհում և նոր տաղանդներ բացահայտել», – նշել է ժյուրիի անդամ, ՀՀ ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

«Ուրախ եմ, որ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նախաձեռնել է նման մրցույթ, հնչեցին նաև նոր բանաստեղծների անուններ, որոնց ծանոթ չէի։  Սա ևս մրցույթի կարևոր առավելություններից է, հնարավորություն ծանոթանալ ռուսական պոեզիայի նոր անուններին։ Մասնակիցների ոգևորությունը, ժյուրիի և հանդիսատեսի արձագանքն ապացուցեցին, որ մրցույթը ստացված էր»,  – ասաց ժյուրիի անդամ, ռեժիսոր, Հայաստանի վաստակավոր գործիչ, Հ․ Թումանյանի անվ․ Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Ժյուրիի անդամների խոսքով, մրցույթին մասնակցում էին իսկապես շատ տաղանդավոր մասնակիցներ։ Երկու մրցութային փուլերի արդյունքում դափնեկիրներ են դարձել Էլիզաբեթ Հովհաննիսյանը և Մարինա Զագրեբելնայան (3-րդ տեղ), Սոնա Գալդունցը (2-րդ տեղ), Սաթենիկ Ջավրշյանը (1-ին տեղ):

«Բանաստեղծության միջոցով պատմում էի իմ զգացմունքների և ապրումների մասին, շնորհակալ եմ նման հնարավորության համար», – իր տպավորություններով կիսվեց մրցույթի հաղթող, ռուս-հայկական համալսարանի ուսանողուհի Սաթենիկ Ջավրշյանը:

Ժյուրին սահմանել է նաև հատուկ մրցանակներ, որոնց արժանացել են Անի Գավալբաբունցը, Դիանա Մկրտչյանը, Էմմա Հովակիմյանը։

«Հատկանշական է, որ մրցույթի շնորհիվ բացահայտում ենք նման տաղանդավոր երիտասարդների։ Մրցույթը մեծ ներդրում ունի նաև պոեզիայի հանդեպ սերն ու  հետաքրքրությունը մեծացնելու գործում», – նշել է ժյուրիի անդամ, ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։

Մրցույթը կազմակերպել էր Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը՝ Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի, Մոսկվայի հայրենակիցների տան և ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ:

«Ռուս-հայկական մշակութային կապերն ունեն բազմադարյա պատմություն, որի ընթացքում ձևավորվել է երկու եղբայրական ժողովուրդների բարեկամությունը։  Նման նախագծերով կենտրոնը փորձում է նպաստել երկու մեծ մշակույթների, երկու եղբայրական ժողովուրդների փոխադարձ կապի ամրապնդմանը։  Ուրախ եմ, որ նոր սերունդը շարունակում է կիսել այս արժեքները և հետաքրքրությամբ է մասնակցում մեր կենտրոնի նախագծերին։  Տարեցտարի մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը ավելանում է, ինչի շնորհիվ բացահայտում ենք նոր տաղանդների», – նշեց  Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի  գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Մրցույթի լավագույն ելույթների կտեղադրվեն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի  սոցիալական ցանցերի էջերում։

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60