01/11/2011 14:51
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ. ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ, ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից` Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:
28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
Արծաթ
759.48
+16.39
10:30 29/09/26
20:16 28/09/26
