Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 106 նոր դեպք
Հայաստանում նոյեմբերի 21-27-ը հաստատվել է կորոնավիրուսով վարակվել 106 նոր դեպք: Այդ ընթացքում արվել է 1917 թեստավորում, առողջացել է 123 մարդ: Անցած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 մարդ:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 445737 դեպք, որոնցից 434866-ն՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 301 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8710 մահվան դեպք է արձանագրվել: