
Իրավիճակը Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին 02/12/22 10։00 դրությամբ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Կոտայքի, Հրազդանի, Ապարանի, Արմավիրի, Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր:
Սարավանի լեռնանցքում, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր:
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: