Այլ Լուրեր

USD BUY - 401.00-1.00 USD SELL - 403.50+0.00
EUR BUY - 437.00+2.00 EUR SELL - 442.00-1.00
OIL:  BRENT - 85.34+0.08 WTI - 81.00-0.16
COMEX:  GOLD - 2159.40-0.42 SILVER - 25.41+0.79
COMEX:  PLATINUM - 942.40+1.09
LME:  ALUMINIUM - 2271.50+0.73 COPPER - 9013.00+1.38
LME:  NICKEL - 18350.00+1.66 TIN - 28550.00+1.24
LME:  LEAD - 2118.00-1.33 ZINC - 2568.00+0.31
FOREX:  USD/JPY - 149.02+0.44 EUR/GBP - 1.0887+0.09
FOREX:  EUR/USD - 1.0887+0.09 GBP/USD - 1.2739+0.02
STOCKS RUS:  RTSI - 1119.66-1.19
STOCKS US: DOW JONES - 38714.77-0.49 NASDAQ - 15973.17-0.96
STOCKS US: S&P 500 - 5117.09-0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 38707.64-0.26 TOPIX - 2670.80+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 16720.89-1.42 SSEC - 3054.64+0.54
STOCKS EUR:  FTSE100 - 7727.42-0.20 CAC40 - 8164.35+0.04
STOCKS EUR:  DAX - 17936.65-0.03
15/03/2024  CBA:  USD - 402.63-0.02 GBP - 513.31-2.48
15/03/2024  CBA:  EURO - 438.46-1.96
15/03/2024  CBA:  GOLD - 27971.24-99.78 SILVER - 323.23+8.65
Երևանում կայացավ «Մարիա. փրկել Մոսկվան» ֆիլմի պրեմիերան
04/12/2022 11:47
Կիսվել

Երևանում կայացավ «Մարիա. փրկել Մոսկվան» ֆիլմի պրեմիերան

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ ռուսական «Մարիա. փրկել Մոսկվան» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Մոսկվայի ճակատամարտի 81-ամյակին։ 

Ցուցադրությունը նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի կառավարության, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության և Միջազգային խորհրդատվական գործակալության աջակցությամբ։

Ֆիլմի ռեժիսորը Վերա Ստորոժևան է, սցենարիստը Ելենա Ռայսկայան։ Մոսկվայի ճակատամարտին նվիրված ռազմական դրաման պատմում է կրտսեր լեյտենանտ Մարիա Պետրովայի մասին։ 1941 թվականի դեկտեմբերին նրան հանձնարարվում է պատասխանատու առաքելություն՝ Մոսկվա հասցնել Աստվածամոր հրաշագործ սրբապատկերը: Սբ․ Մատրոնան Իոսիֆ Ստալինին կանխատեսել էր, որ սրբապատկերը կարող է կանխել գերմանացիների առաջիկա հարձակումը։ Կարևոր առաքելությունը իրականացնելիս հերոսուհին անցնում է անհավանական բարդ փորձությունների միջով, կորցնում է իր զինակից ընկերներին, տեսնում սիրելի մարդու մահը, բայց հավատքի ուժով հույսով է լցվում ապագայի հանդեպ։

«Մենք նպատակ չենք ունեցել պատմել մեր հերոսական զինվորների, սպաների ու  գեներալների մասին, որոնք իրենց կյանքը զոհեցին մեր ազատության համար, պաշտպանեցին Մոսկվան։ Մենք ներկայացրել ենք Մարիայի պատմությունը՝ նրա բնավորությունն ու անհատականությունը», – պատմեց  ֆիլմի ռեժիսոր Վերա Ստորոժևան։ 

Ֆիլմի պրոդյուսեր Նատալիա Իվանովայի խոսքով, նկարահանման գործընթացը բարդ էր,  ռազմական պատմական դրամայի համար բյուջեն սահմանափակ էր․ «Նկարահանումների համար փակել էինք Մոսկվայի փողոցները։ Ձմեռ էր, ցուրտ, մինուս 30 աստիճան, օգտագործեցինք 1941 թվականի տեխնիկա՝ համապատասխան միջավայրը ստեղծելու համար։ Ամբողջ թիմը հսկայական աշխատանք է կատարել»։

Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ ֆիլմի ստեղծագործական թիմի հարցուպատասխանը հանդիսատեսի հետ։  

Դերասանուհի Օլգա Լապշինան, ով մարմնավորել էր Սուրբ Մատրոնային, շեշտեց, որ իր համար չափազանց պատասխանատու դեր էր։ «Նկարահանումներից առաջ օրհնություն ստացա Տեր հորից։ Շնորհակալ եմ ռեժիսորին, որ իմ հերոսուհու ինքնությունը գաղտնի պահեց», – պատմեց Օլգա Լապշինան, ընդգծելով, որ ֆիլմը հարգանքի տուրք է Մոսկվայի պաշտպաններին, որոնք կյանքի գնով պահել են հայրենիքը։

Քննարկման ավարտին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը կարևորեց դերասանների և ստեղծագործական թիմի հսկայական աշխատանքը՝ բարձր գնահատելով նրանց ներդրումը պատմական հիշողության պահպանման և փոխանցման գործում: 

«Հատուկ շնորհակալություն ֆիլմի երևանյան ցուցադրության պրոդյուսեր Անաստասիա Շիպուլինային, ում ջանքերով հայ հանդիսատեսը հնարավորություն ստացավ հիշել Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի հերոսությունը և հպարտություն զգալ հաղթողների սերնդի ժառանգ լինելու համար»,-նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ 

15/03/2024
դրամ
Դոլար (USD)
402.63
-0.02
Եվրո (EUR)
438.46
-1.96
Ռուբլի (RUR)
4.38
-0.02
Լարի (GEL)
149.45
-1.22
27971.24
-99.78
Արծաթ
323.23
+8.65