
Իրավիճակը Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին 08/12/2022 09։00 դրությամբ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները և Սատանի կամրջից մինչև Տաթևի վանք տանող ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Ապարանի, Վայքի, Ջերմուկի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Աբովյանի տարածաշրջանի Ողջաբերդ-Գառնի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: