
Իրավիճակը Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին 20/12/2022 17։00 դրությամբ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ճամբարակի, Գորիսի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում ձյուն է տեղում։
Մառախուղ է՝ Աշտարակի, Նաիրիի տարածաշրջաններում՝ 20 մետր, Թալինի տարածաշրջանում՝ 30-40 մետր տեսանելիությամբ։
Հալիձորից մինչև Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: