
ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ
Երեկ` նոյեմբերի 30-ին, հայկական մամուլում հայտնվել էր տեղեկատվություն, ըստ որի Ռալֆ Յիրիկյանը մտադիր է մասնակցել 2013թ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս կապակցությամբ այսօր պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը` հերքելով շրջանառվող լուրը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Անգամ առանց վերոհիշյալ տեղեկատվությունը մանրամասն վերլուծելու` հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Նախագահի թեկնածու կարող է լինել վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացիություն ունեցող, հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող ֆիզիկական անձը: Ռալֆ Յիրիկյանը ոչ միայն չունի որևէ քաղաքական պաշտոնի ընտրվելու կամ նշանակվելու քաղաքական հավակնություն, ինչի համար նա հստակ հայտարարել է բազմիցս, այլև չի համապատասխանում թեկնածու առաջադրվելու համար պահանջվող չափանիշներից և ոչ մեկին»: