Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ
15/12/2011 16:54
Կիսվել

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ

Այսօր` դեկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը հաստատել է բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի օրինակելի ձևերը, ինչպես նաև ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը և ձևը:

Այսպես, ըստ հաստատված ցանկի` հրապարակման ենթակա տվյալներն են՝

– բարձաստիճան պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնը,

– բարձրաստիճան պաշտոնատար անձի, նրա ամուսնու կողմից հարկային տարվա ընթացքում ձեռքբերված, իսկ անշարժ գույք օտարելու դեպքում` օտարված անշարժ գույքի տեսակը և արժեքը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում ձեռքբերված, իսկ անշարժ գույք օտարելու դեպքում` օտարված անշարժ գույքի տեսակը և արժեքը, եթե անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել են 50 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը,

– շարժական գույքի տեսակը, մակնիշը սերիան և արժեքը, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու կողմից հարկային տարվա ընթացքում օտարված, իսկ ձեռքբերման դեպքում` նաև ձեռքբերված շարժական գույքի մեկ միավորի գինը գերազանցել է 7 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում օտարված, իսկ ձեռքբերման դեպքում` նաև ձեռքբերված շարժական գույքի տեսակը, մակնիշը սերիան և արժեքը, եթե շարժական գույքի ձեռքբերման, իսկ օտարման դեպքում` օտարման ընդհանուր գինը գերազանցել է 8 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը,

– արժեթղթերը և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթղթի տեսակը և արժեքը, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու կողմից հարկային տարվա ընթացքում արժեթղթերի օտարման, իսկ ձեռքբերման դեպքում նաև ձեռքբերման գործարքի գինը գերազանցել է 5 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում օտարված, իսկ ձեռքբերման դեպքում ձեռքբերված արժեթղթերի և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթղթի տեսակը և արժեքը, եթե ձեռքբերման և/կամ այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը, կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 8 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը,

– փոխառությունը, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու կողմից հարկային տարվա ընթացքում հանձնված, կամ նրանց կողմից վերադարձված փոխառության գործարքի արժեքը գերազանցել է 3 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում հանձնված, կամ նրանց կողմից վերադարձված փոխառությունը, եթե փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը, կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը գերազանցել է 8 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը,

– բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում ձեռքբերված, իսկ օտարման դեպքում` նաև օտարված և սույն ցանկում չնշված` 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք (թանկարժեք գույք) և դրա արժեքը,

–  բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու,  համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից հարկային տարվա ընթացքում ստացված եկամուտների ընդհանուր հանրագումարը:

– Բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին հայտարարագրում ներառված տվյալներից հրապարակման (տրամադրման) ենթակա է բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ տեղեկությունը:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31