Քամու հետևանքով Երևանում ծառեր են տապալվել
Քամու հետեւանքով Երևանի մի շարք վարչական շրջաններում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։
Շենգավիթ վարչական շրջանում՝ Եղբայրության 12 հասցեում, թեղին ընկնելով փակել է ճանապարհը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Լեփսիուսի 17 հասցեում էլ ծիրանենի է տապալվել:
Նշվում է, որ կազմակերպության աշխատակիցներն օպերատիվ են արձագանքել: