
BEELINE EXTREME 2012 ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԻՋԵՎԱՆՈՒՄ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և էքտրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան հայտարարում են Beeline Extreme Fest 2012 էքստրեմալ սպորտի գարնանային փառատոնի անցկացման մասին:
Միջոցառումը տեղի կունենա մարտի 25-ին Իջևան քաղաքում` Վասիլյան և Մելիքբեկյան փողոցներում, ինչպես նաև «Մայր Հայաստան» արձանին հարող տարածքում: Փառատոնի շրջանակում կանցկացվեն էքստրեմալ տարբեր մարզաձևերի մրցումներ և ցուցադրական ելույթներ: Հանդիսատեսին կներկայացվեն Drift, Off-Road 4Х4, Drag-Racing դասերում վարորդների ելույթներ, ինչպես նաև մոտո-շոու և այլ:
«Էքստրեմալ մարզաձևերը զարգանում են Հայաստանում, և ես շնորհավորում եմ էքստրեմալ սպորտի բոլոր սիրահարներին գարնանային սեզոնի բացման առիթով: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, կարող են իրենց ընտանիքի հետ միասին հանգստյան օրն անցկացնել Իջևանում և գնահատել թիմերի վարպետությունը, վայելել ցուցադրական ելույթներն ու շոու-ծրագիրը», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: