Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Վրաստանի բնակչություն 2022-ին ավելացել է
27/04/2023 18:32
Կիսվել

Վրաստանի բնակչություն 2022-ին ավելացել է

Վրաստանի բնակչության թվաքանակը 2023-ի հունվարի 1-ի տվյալներով կազմել է 3 միլիոն 736,4 հազար մարդ, ինչը 1,3 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Նման տեղեկություն է հրապարակել «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայությունը։

2023-ի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության 60.4%-ը բնակվում է քաղաքային բնակավայրերում։ Բացի այդ, Թբիլիսիի բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության գրեթե մեկ երրորդը։

Ինչ վերաբերում է բնակչության տարիքին, ապա 0-14 տարեկան բնակչության բաժինը բնակչության ընդհանուր թվում կազմում է 20.7 %, աշխատունակ բնակչության բաժինը (15-64 տարեկանների խումբ)` 63.8%, իսկ 65-ից բարձր տարիքի բնակչության բաժինը` 15.6%։

Տղամարդկանց թիվը 2023 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1 միլիոն 793,8 հազար մարդ, իսկ կանանց թիվը՝ 1 միլիոն 942,5 հազար մարդ։ Այսպես, Վրաստանի բնակչության 48%-ը տղամարդիկ են, իսկ 52%-ը՝ կանայք։

Սեռերի հարաբերակցությունը կազմում է 92, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 100 կնոջ բաժին է ընկնում 92 տղամարդ։

Հարկ է նշել, որ մինչև 35 տարեկան տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին, իսկ 35-ից հետո հակառակ պատկերն է դիտվում, ինչը կապված է տղամարդկանց համեմատությամբ կանանց կյանքի ավելի երկար տևողության հետ։

Նախորդ տարվա համեմատությամբ կյանքի տևողությունը 2022-ին աճել է 2.3 միավորով և կազմել 73.7 տարի։ Տղամարդիկ ապրում են միջին հաշվով 69.4, կանայք՝ 78.1 տարի։

Վրաստանի բնակչության միջին տարիքը 2023-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 38 տարեկան։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85