Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00-1.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 83.92-1.96 WTI - 79.45-2.05
COMEX:  GOLD - 2328.70+1.49 SILVER - 26.82+0.56
COMEX:  PLATINUM - 967.40+2.38
LME:  ALUMINIUM - 2577.50-0.54 COPPER - 9895.50-0.96
LME:  NICKEL - 18879.00-1.87 TIN - 30603.00-1.96
LME:  LEAD - 2180.00-1.67 ZINC - 2881.00-1.54
FOREX:  USD/JPY - 156.01-1.17 EUR/GBP - 1.0714+0.56
FOREX:  EUR/USD - 1.0714+0.56 GBP/USD - 1.253+0.49
STOCKS RUS:  RTSI - 1177.42+0.00
STOCKS US: DOW JONES - 37903.29+0.23 NASDAQ - 15605.48-0.33
STOCKS US: S&P 500 - 5018.39-0.34
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07-0.44 TOPIX - 2728.53-0.53
STOCKS CHINA:  HANG SENG - 18207.13+2.50 SSEC - 3104.82+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8121.24-0.28 CAC40 - 7984.93+0.00
STOCKS EUR:  DAX - 17932.17+0.00
02/05/2024  CBA:  USD - 387.63-0.37 GBP - 485.04-1.51
02/05/2024  CBA:  EURO - 414.92-1.29
02/05/2024  CBA:  GOLD - 28693.25-416.59 SILVER - 330.01-11.54
Ռոքի համաշխարհային հիթերը ներկայացվեցին սիմֆոնիկ մշակմամբ
12/06/2023 17:01
Կիսվել

Ռոքի համաշխարհային հիթերը ներկայացվեցին սիմֆոնիկ մշակմամբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Սիմֆոնիկ ռոք» համերգը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում հնչեցին հայտնի ու սիրված ռոք երգերի մեղեդիները։ Ներկայացվեցին «Deep Purple»-ի «Smoke on the Water», «Metallica»-ի «No Leaf Clover», «Aerosmith»-ի «Crazy», «The Beatles»-ի «Come Together», «Scorpions»-ի «Wind of Change», «Led Zeppelin»-ի «Kashmir», «Queen»-ի «We Are the Champions», «Pink Floyd»-ի «High Hopes» և սիրված այլ ստեղծագործություններ։

Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես եկավ կիթառահար Վարդան Գաբոյանը։ Համերգը ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշեց, որ նվագախումբը ժամանակ առ ժամանակ ներկայացնում է «Սիմֆոնիկ ռոք», «Սիմֆոնիկ Հոլիվուդ» և այլ հանրամատչելի համերգներ, որոնց նպատակը նոր ունկնդրի համերգասրահ բերելը, սիմոֆոնիկ երաժշտության հնչողությանը ծանոթացնելը, այդպիսով նաև նրանց նվագախմբի մյուս դասական համերգներին ներգրավելն է։ Պարոն Բալբաբյանի խոսքով՝ «Սիմֆոնիկ ռոք»-ի ծրագիրը պարբերաբար թարմացվելու է։ 

Դիրիժոր Հարություն Արզումանյանը տեղեկացրեց, որ ստեղծագործությունների փոխադրումները սիմֆոնիկ նվագախմբի համար հիմնականում կատարել են կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանն ու Կարեն Անանյանը՝ նոր կյանք տալով այդ ստեղծագործություններին։ «Ուշագրավ է, որ երեկոյին ներկա էին թե՜ դասական երաժշտության, թե՜ ռոքի սիրահարները, և երկու խումբն էլ շատ գոհ էր համերգից։ Ես ինքս շատ սիրում եմ այս համերգային ծրագիրը։ Երիտասարդ տարիքում ինքս էլ էի տարված ռոքով, սակայն ընտրեցի դասական երաժշտությունը»,- ասաց դիրիժոր Արզումանյանը՝ շեշտելով նաև, որ կատարումներն այնքան գեղեցիկ են, որ չի զգացվում վոկալի բացակայությունը։ 

Կիթառահար Վարդան Գաբոյանը նշեց, որ սա սիմֆոնիկ նվագախմբի հետ իր առաջին ելույթն էր, և չափազանց հուզված էր բեմում։ Կիթառահարը խոստովանում է, որ ամեն ինչ այնքան ներդաշնակ ու ոգևորիչ է, որ նվագելու ընթացքում տարվում էր երաժշտությամբ ու ցանկանում անվերջ լսել ու լսել։

02/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.63
-0.37
Եվրո (EUR)
414.92
-1.29
Ռուբլի (RUR)
4.22
+0.06
Լարի (GEL)
144.80
+0.12
28693.25
-416.59
Արծաթ
330.01
-11.54