Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԾԻԾԵՌԱՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ
27/04/2012 17:39
Կիսվել

ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԾԻԾԵՌԱՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ

Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) խորհրդանշական միջոցառումը` ծաղկահավաքը:

ՎիվաՍել–ՄՏՍ-ի եւ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի հետ համատեղ իրականացվող ծաղկահավաքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարձունքում է հավաքել բազմաթիվ կամավորների, կազմակերպությունների, տեղական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների, կրթհամալիրների եւ ԲՈՒՀ-երի ոսանողների, որոնք կյանքի են կոչել FPWC-ի նախաձեռնությունը` նոր կյանք պարգեւելով ապրիլի 24-ին Մեծ եղեռնի հուշարձանի անմար կրակի մոտ նվիրաբերված ոգեկոչման  ծաղիկներին:

Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ: Օրեր անց այդ ծաղիկները թոշնում են ու տեղափոխվում աղբանոց:

2010 թվականից, սակայն, վերամշակման շնորհիվ արդեն երեք տարի ծաղկահավաքը երկրորդ կյանք է պարգեւում անմեղ նահատակների համար խոնահրված ծաղիկներին:  

«Երկրի օրվա» շրջանակներում, անմար կրակի մոտ բերված ծաղիկների ցողուններից պարարտախառնուրդ է ստեղծվում՝ հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթերը խնամքով հավաքվում են, չորացվում, ապա վերամշակվում: Վերամշակված թուղթը օգտագործվում է նաև խորհրդանշական ձևով՝ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի համար հուշագրեր, շնորհակալագրեր և հրավիրատոմսեր պատրաստելու համար:

«Թեեւ նախաձեռնողն ենք, բայց մենք ձգտում ենք նրան, որ մեզ հետ, թե առանց մեզ` ծաղկահավաքը գեղեցիկ ավանդույթ դառնա եւ շարունակական բնույթ կրի»,-ասել է  Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

«Անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող յուրաքանչյուր ծաղիկ հարգանքի տուրք լինելուց բացի` կարևոր դեր կարող է ստանձնել մեր ընդհանուր գործում: Ծաղիկների վերամշակման արդյունքում տպագրված հուշագրերը, շնորհակալագրերն ու հրավիրատոմսերը յուրօրինակ են` դրանցում տեսանելի ծաղկի թերթիկների շնորհիվ: Դրանք հաստատում են 20-րդ դարասկզբին իրականացված հայոց ցեղասպանության փաստի անհերքելիությունն ու կոչ անում հիշելու այդ փաստի մասին` ինքնատիպ դեսպան դառնալով Հայաստան այցելած օտարերկրացու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59