Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Աշխարհի ամենաանաղմուկ էլեկտրական ինքնաթիռի շարժիչի ձայնը չի լսվում 61մ հեռավորությունից
27/06/2023 13:57
Կիսվել

Աշխարհի ամենաանաղմուկ էլեկտրական ինքնաթիռի շարժիչի ձայնը չի լսվում 61մ հեռավորությունից

Վերջերս Ամերիկյան օդագնացության և տիեզերագնացության ինստիտուտի ավիացիոն ֆորումում Whisper Aero ստարտափը ներկայացրել է Whisper Jet ինքնաթիռի էլեկտրակայանի մակետը, որը նրանք կոչում են աշխարհում ամենալուռն ու ամենաարդյունավետը: Ըստ մշակողների՝ Whisper Jet-ը 20%-ով ավելի արդյունավետ է և 100 անգամ ավելի անաղմուկ՝ քան աշխարհի լավագույն անալոգները: Աղմուկը ցավոտ տեղ է դրոնների և օդային տաքսիների համար, և Whisper Aero-ն գտել է նրա դեմ պայքարելու միջոցը։

Ընկերությունը ներկայացրել է Whisper Jet պտուտակների աղմուկի չափման արդյունքները։ Փորձարկումներն իրականացվել են գիշերը բոլոր նմուշների ձայնային նույն միջավայրում: 200 ոտնաչափ (61մ) բարձրության վրա, 30 դԲԱ ֆոնային աղմուկով, Whisper Aero շարժիչը 6 դյույմանոց (15,24սմ) պտուտակներ ունեցող շարժիչը միանգամայն հնարավոր չէր լսել:

Whisper Aero պտուտակը ցույց է տվել լավագույն արդյունքը՝ 34,1 դԲԱ։ Schubeler-ի խողովակային լուծույթները ցույց են տվել 44,9 և 52,1 դԲԱ, իսկ Aeronaut CAMcarbon-ի բաց պտուտակները՝ 49,4 և 58,7 դԲԱ (նույն շարժիչների կատարողականի տարբերությունը պայմանավորված է շարժիչ համակարգերում շեղբերների քանակի տարբերությամբ): Ընկերությունը նշում է, որ չափումների տվյալները ցույց են տալիս, որ դրանց տեղադրումը «100-ից 500 անգամ ավելի անաղմուկ է, քան խողովակային պտուտակները և 100-ից 1000 անգամ ավելի անաղմուկ, քան բաց պտուտակները»: Շներն, ի դեպ, նույնպես չէին արձագանքում պտուտակների աղմուկին, չնայած նրանք հիանալի լսում են վերին տիրույթը։

Պետք է ասել, որ Whisper Aero-ի գործունեությամբ ակտիվորեն հետաքրքրված են նաև ռազմական ուժերը։ Ակնհայտ է, որ ցածր աղմուկի դրոնները պահանջված ռեսուրս են ռազմական ոլորտում: Ընկերությունն արդեն ներգրավել է շուրջ 40 մլն դոլարի ներդրումներ տարբեր ընկերություններից և Պենտագոնի գերատեսչություններից։

Ապագայում Whisper Aero-ն մտադիր է լիցենզիաներ և շարժիչներ վաճառել։ Ընկերությունը չի պատրաստվում էլեկտրական ինքնաթիռներ արտադրել։ Միաժամանակ նա աշխատում է «լուռ» շարժիչներով 10 տեղանոց էլեկտրական ինքնաթիռի սեփական նախատիպի վրա։ Ֆորումին ներկայացվել է այս ինքնաթիռի մոդելը։ Whisper Jet-ի հայտարարված հեռահարությունը մարտկոցների վրա կհասնի 322 կմ-ի՝ մինչև 463 կմ/ժ արագության դեպքում։ Թռիչքի և վայրէջքի համար հարկավոր է ստանդարտ թռիչքուղի: Բացի շարժիչներից՝ Whisper Jet-ը շատ չի տարբերվում նմանատիպ այլ նախագծերից, բայց հենց շարժիչն է այն դարձնում հետաքրքիր:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11