Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50-1.50 EUR SELL - 397.50-1.00
OIL:  BRENT - 92.54+1.00 WTI - 84.88-0.15
COMEX:  GOLD - 3792.00-2.03 SILVER - 47.29+1.07
COMEX:  PLATINUM - 1404.40-4.55
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.34-0.01 EUR/GBP - 1.0991-0.12
FOREX:  EUR/USD - 1.0991-0.12 GBP/USD - 1.3198+0.05
STOCKS RUS:  RTSI - 955.98+1.44
STOCKS US: DOW JONES - 50759.42-1.64 NASDAQ - 24328.38-0.74
STOCKS US: S&P 500 - 7340.53-1.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 59024.28+0.28 TOPIX - 3824.00-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.75-0.91 SSEC - 3587.83+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10689.87-1.76 CAC40 - 8216.78-1.62
STOCKS EUR:  DAX - 26045.37-2.08
18/11/2026  CBA:  USD - 360.41-0.1 GBP - 474.73-0.78
18/11/2026  CBA:  EURO - 395.37-0.76
18/11/2026  CBA:  GOLD - 44706-245 SILVER - 552.72-0.5
Google-ը փորձարկում է AI գործիք, որը կարող է հոդվածներ գրել
28/07/2023 13:59
Կիսվել

Google-ը փորձարկում է AI գործիք, որը կարող է հոդվածներ գրել

Google-ը փորձարկում է գործիք, որն օգտագործում է արհեստական բանականությունը՝ նորություններ գրելու համար և սկսել է այն ներկայացնել հրատարակություններին, ասվում է The New York Times-ի նոր զեկույցում: Տեխնոլոգիական հսկան AI գործիքը ներկայացրել է The New York Times-ին, The Washington Post-ին և The Wall Street Journal-ի սեփականատեր News Corp-ին:

Գործիքը, որը ներքին ծածկագրով «Ծննդոց» է կոչվում, կարող է տեղեկատվություն ստանալ, այնուհետև ստեղծել նորությունների պատճեն: Հաղորդվում է, որ ըստ Google-ի՝ գործիքը կարող է ծառայել որպես անձնական օգնական լրագրողների համար՝ ավտոմատացնելով որոշ առաջադրանքներ՝ մյուսների համար ժամանակ ազատելու համար:

Google-ի ներկայացուցիչը TechCrunch-ին տված հայտարարության մեջ նշել է․ «AI-ի վրա աշխատող գործիքները կարող են օգնել լրագրողներին վերնագրերի կամ գրելու տարբեր ոճերի ընտրության հարցում։ Մեր նպատակն է լրագրողներին հնարավորություն տալ օգտագործելու այս զարգացող տեխնոլոգիաները այնպես, որ բարձրացնեն իրենց աշխատանքն ու արտադրողականությունը, ճիշտ այնպես, ինչպես մենք Gmail-ում և Google Docs-ում հասանելի ենք դարձնում օժանդակ գործիքները մարդկանց համար: Պարզապես այս գործիքները նախատեսված չեն և չեն կարող փոխարինել լրագրողների էական դերը իրենց հոդվածները հաղորդելու, ստեղծելու և փաստերի ստուգման գործում»:

Հատկանշական է, որ մի քանի լրատվական կազմակերպություններ, այդ թվում՝ NPR-ը և Insider-ը, ծանուցել են աշխատակիցներին, որ մտադիր են ուսումնասիրել, թե ինչպես կարող է AI-ն պատասխանատու կերպով օգտագործվել իրենց խմբագրություններում:

Google-ի նոր գործիքը, հավանաբար, անհանգստություն կառաջացնի, քանի որ AI-ի կողմից ստեղծված հոդվածները, որոնք չեն ստուգվում կամ մանրակրկիտ խմբագրված չեն, ապատեղեկատվություն տարածելու սպառնալիք են կրում:

Այս տարվա սկզբին ամերիկյան CNET մեդիա կայքը լուռ սկսեց հոդվածներ ստեղծել՝ օգտագործելով գեներատիվ AI, մի քայլ, որն ավարտվեց ընկերության համար հակադարձ արդյունքով: CNET-ը ստիպված եղավ ուղղումներ կատարել AI-ի կողմից ստեղծված հոդվածների կեսից ավելիի վրա: Որոշ հոդվածներ պարունակում էին փաստական սխալներ, իսկ մյուսները կարող էին պարունակել գրագողություն: Կայքի որոշ հոդվածներում այժմ կա խմբագրի նշումը, որում ասվում է. «Այս հոդվածի ավելի հին տարբերակը կազմել է AI շարժիչը: Այս տարբերակը թարմացվել է խմբագրի կողմից»:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

18/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.41
-0.1
Եվրո (EUR)
395.37
-0.76
Ռուբլի (RUR)
4.3806
+0.0103
Լարի (GEL)
138.94
-0.04
44706
-245
Արծաթ
552.72
-0.5