Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԱՆԱՆՑ ԳՐԱՆ ՊՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
17/07/2012 11:10
Կիսվել

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԱՆԱՆՑ ԳՐԱՆ ՊՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը Կանանց Գրան պրի շախմատի միջազգային հեղինակավոր մրցաշարի բացումից առաջ այցելել է քաղաքում կառուցվող նոր հյուրանոց–ջրաբուժարանի շինհրապարակ և «Արմենիա» առողջարանի նոր մասնաշենքի տարածք, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Երեկոյան Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ջերմուկում անցկացվող Կանանց Գրան պրի շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը ողջունել է արարողությանը ներկա ՖԻԴԵ–ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, մրցաշարին աշխարհի յոթ երկրից մասնակցող 12 ուժեղագույն շախմատիստուհիներին և հյուրերին, գեղեցիկ խաղ և հաջողություն մաղթել մրցաշարին:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ շախմատի նկատմամբ մեծ սերը դարձել է Հայաստանի այցեքարտերից մեկը, և այն լայն ճանաչում է բերել Հայաստանին ողջ աշխարհում: Սերժ Սարգսյանի խոսքով, դա իրոք, հպարտանալու առարկա է, որովհետև այդ ճանաչումը մեր ժողովրդի ստեղծագործ տաղանդի արդյունքն է, և այն ձեռք է բերվել հետևողական ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: «Մենք այսօր բացում ենք մի մրցաշար, որը կարող է պատիվ բերել աշխարհի ցանկացած երկրի: Ես վստահ եմ, որ այն դառնալու է տոն ոչ միայն Հայաստանի շախմատային հանրության, այլ նաև աշխարհի ողջ շախմատասերների համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ–ին, անձամբ պարոն Իլյումժինովին՝ արդյունավետ և լավ համագործակցության համար: Այսպիսի համագործակցության արդյունքում է, որ հնարավոր է դառնում անցկացնել շախմատային մեծ մրցաշարեր: Մենք գոհ ենք համագործակցության մակարդակից և ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանում շախմատը լայն տարածում գտնի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ տոնի մասնակիցներին, վստահաբար, Ջերմուկում հավաքել է սերը շախմատի նկատմամբ:

«Հանուն այս գեղեցիկ խաղի մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի այն զարգանա և տարածվի աշխարհով մեկ, մենք էլ՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, հպարտանանք ինչպես մեր, այնպես էլ՝ աշխարհի առաջնակարգ բոլոր շախմատիստներով»,-ողջույնի խոսքում նշել է Հանրապետության ղեկավարը:

Ջերմուկում Սերժ Սարգսյանը ՖԻԴԵ–ի նախագահ Կիրսան Իլյումժինովի և մրցաշարի հյուրերի հետ դիտել է նաև «Հայ Արտ» մշակութային կենտրոնի կողմից մրցաշարի առիթով կազմակերպված «Շախմատային Հայաստան» ցուցահանդեսը, ծանոթացել ժամանակակից հայ նկարիչների շախմատային թեմայով աշխատանքներին:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85