ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ՆԱՐԵ ԵՎ ԴԱՎԻԹ
Այս տարվա առաջին հինգ ամիսներին մեր հանրապետությունում ծնվել է 15843 երեխա` 7364 աղջիկ և 8479 տղա: Նորածինների անունների ընտրության հարցում ծնողներն աղջիկների համար առավելապես գերադասել են ոչ հայկական, իսկ տղաների համար` հայկական անուններ: Այսպես, ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ծնված աղջիկներին առավել հաճախ անվանել են Նարե, իսկ տղաներին` Դավիթ:
Նորածին աղջիկներին առավել հաճախ տրվող անունների առաջին տասնյակում են հայտնվել նաև Միլենա, Մարի, Մանե, Անի, Էլեն, Անահիտ, Մարիամ, Աննա, Մերի անունները, իսկ տղա երեխաներին առավել հաճախ անվանել են Նարեկ, Գոռ, Հայկ, Ալեքս, Էրիկ, Արման, Սամվել, Տիգրան, Արամ: