ՋՈՐՋ ՔԼՈՒՆԻՆ ՕԲԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՔԵԼ Է ՇՈՒՐՋ 15 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Ջորջ Քլունին իր հերթական նախաձեռնության շնորհիվ շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարով համալրել է Բարաք Օբամայի նախընտրական գանձարանը: Ավելի քան 35 մարդ վճարել է 15 հազարական ԱՄՆ դոլար հոլիվուդյան դերասանի հետ Ժնևում ընթելու համար: Ընթրիքին հաջորդած հանդիսավոր ընդունելության մասնակցությունն արժեցել է 1000 ԱՄՆ դոլար, իսկ դերասանի հետ լուսանկարվելը՝ 5000 ԱՄՆ դոլար: Ընդհանուր հյուրերի թիվը եղել է 100-ից ոչ պակաս:
Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին: