Միջին նորոգման աշխատանքներ են կատարվել Հ-39 ճանապարհի 4կմ հատվածում
ՀՀ պետական բյուջեի միջոցներով միջին նորոգման աշխատանքներ են կատարվել Հ-39 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 0-ից մինչեւ 4-րդ կմ հատվածում։ Ճանապարհը տանում է դեպի Գավառ քաղաք եւ ունի երթեւեկության բավականին մեծ ինտենսիվություն։
Շինաշխատանքները կատարել է «Գավառի ՃՇՇ» ընկերությունը։
Շինարարը տեղադրել է ասֆալտբետոնե նոր ծածկ, լրացվել-հարթեցվել են կողնակները, տեղադրվել են ազդանշանային սյուներ, իրականացվել է գծանշում ջերմոթաղանթով (տերմոպլաստով), կատարվել են նաեւ այլ աշխատանքներ։
Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նորոգված ճանապարհահատված, տեղում դիտարկել կատարված աշխատանքները։