Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00-1.00
EUR BUY - 412.00-1.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 85.60-3.17 WTI - 81.11-1.74
COMEX:  GOLD - 2294.50-1.96 SILVER - 26.67-2.06
COMEX:  PLATINUM - 944.90-1.41
LME:  ALUMINIUM - 2591.50+0.06 COPPER - 9991.00-1.43
LME:  NICKEL - 19238.00+0.47 TIN - 31216.00-4.15
LME:  LEAD - 2217.00-0.61 ZINC - 2926.00-0.59
FOREX:  USD/JPY - 157.85+0.65 EUR/GBP - 1.0654-0.44
FOREX:  EUR/USD - 1.0654-0.44 GBP/USD - 1.2469-0.57
STOCKS RUS:  RTSI - 1177.42-0.79
STOCKS US: DOW JONES - 37815.92-1.49 NASDAQ - 15657.82-2.04
STOCKS US: S&P 500 - 5035.69-1.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 38405.66+1.24 TOPIX - 2743.17+2.11
STOCKS CHINA:  HANG SENG - 17763.03+0.09 SSEC - 3104.82-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 8144.13-0.04 CAC40 - 7984.93-0.99
STOCKS EUR:  DAX - 17932.17-1.03
30/04/2024  CBA:  USD - 388.00+0.19 GBP - 486.55+0.66
30/04/2024  CBA:  EURO - 416.21+0.59
30/04/2024  CBA:  GOLD - 29109.84-104.82 SILVER - 341.55-2.89
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ
11/09/2012 10:29
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում հրավիրել է ընդունելություն՝ ի պատիվ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում եռակի չեմպիոն դարձած Հայաստանի շախմատի հավաքականի անդամների: Այդ առիթով Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած թիմային փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում հայրենիքի պատիվը բարձր պահելու և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներին ՀՀ պետական բարձր պարգևներ շնորհելու մասին:

Մասնավորապես, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Բագրատի Պետրոսյանը և միջազգային գրոսմայստեր Լևոն Գրիգորի Արոնյանը պարգևատրվել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Պատվո շքանշանով են պարգևատրվել միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Էդուարդի Հակոբյանը, միջազգային գրոսմայստեր Սերգեյ Մուշեղի Մովսիսյանը, միջազգային գրոսմայստեր Տիգրան Լևոնի Պետրոսյանը, միջազգային գրոսմայստեր Գաբրիել Էդուարդի Սարգսյանը:

Նախագահի այլ հրամանագրերով, 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի տարած փայլուն հաղթանակին մեծապես նպաստելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շախմատի զարգացումը խթանելու համար Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն Հրաչիկ Գրիգորի Թավադյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի տարած փայլուն հաղթանակին մեծապես նպաստելու համար Արմեն Ռուբենի Աղուզումցյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

30/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.00
+0.19
Եվրո (EUR)
416.21
+0.59
Ռուբլի (RUR)
4.16
-0.01
Լարի (GEL)
144.68
+0.38
29109.84
-104.82
Արծաթ
341.55
-2.89