Այլ Լուրեր

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
«Ալցհայմերի խնամք Հայաստանն» ընդլայնում է առողջ ուղեղի հայկական ծրագիրը՝ սկսելով տնայցեր ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց ընտանիքներ
01/11/2023 16:03
Կիսվել

«Ալցհայմերի խնամք Հայաստանն» ընդլայնում է առողջ ուղեղի հայկական ծրագիրը՝ սկսելով տնայցեր ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց ընտանիքներ

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունն  ընդլայնում է Առողջ ուղեղի հայկական ծրագիրը՝ դրա երկրորդ փուլում սկսելով տնային այցեր կատարել Ալցհայմերի հիվանդություն և դեմենցիայի այլ տեսակներ ունեցող անձանց:

«Հ. Հովնանյան ընտանիք» հիմնադրամի, Դավոսի Ալցհայմերի գործընկերության և մասնավոր դոնորների կողմից ֆինանսավորվող Առողջ ուղեղի հայկական ծրագիրը ճանաչողական և առողջապահական է՝ նախատեսված հիշողության կորուստ ունեցող այն մարդկանց համար, որոնք բուժումներ և խնամք են ստանում տնային պայմաններում: Առողջ ուղեղի հայկական ծրագրի մասնագիտական թիմում ընդգրկված են տարբեր մասնագետներ՝ ծերաբույժ, բուժքույր, հոգեբան, սոցիալական աշխատող, կինեզոթերապիստ, թիմը ղեկավարում է կլինիկական բժիշկ Սոնա Մխիթարյանը, բժշկական տնօրենը Հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով առողջապահության նախարարության խորհրդատու Գևորգ Փաշիկյանն է:

Ծրագրի նախորդ փուլում Առողջ ուղեղի հայկական ծրագրի շրջանակում Դավոսի Ալցհայմերի Համագործակցության (DAC)  ֆինանսավորմամբ Հայկական ակնաբուժության նախագծի հետ համատեղ 2022-2023թթ.-ին վաղ հայտնաբերման նպատակով իրականացվել էր հիշողության սքրինինգ ամբողջ երկրում 40 և ավելի տարեկան ավելի քան 4000 անձանց շրջանում: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մոտ 34,75 տոկոսն ունի որևէ աստիճանի ճանաչողական խանգարում: «Միանշանակ անհրաժեշտություն կա ստեղծել ծրագրեր և ծառայություններ դեմենցիա ունեցող մարդկանց համար և բարելավել երկրի պատրաստվածությունն ու կարողությունները՝ բավարարելու նրանց խնամքի կարիքները», – համոզված է դոկտոր Ջ. Մահաքյանը: Այս ծրագրի շրջանակում Ալցհայմերի խնամք Հայաստանը կշարունակի համագործակցել տարեցների ոլորտում գործունեություն ծավալող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունների հետ:

«Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց կյանքը բարելավելու առումով այս բեկումնային ծրագիրն առաջինն է Հայաստանի համար և մեծապես կբարելավի ծերունական  թուլամտություն ունեցող անձանց և նրանց խնամողների կյանքի որակը»,- կարծում է ծրագրի կլինիկական ղեկավար, բժիշկ Սոնա Մխիթարյանը:

«Ալցհայմերի խնամք Հայաստանի» մասին. «Ալցհայմերի խնամք Հայաստանը» հիմնադրել է 2017 թվականին ծերաբույժ Ջեյն Մահաքյանը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկության մակարդակը և զարգացնել կայուն ծրագրեր և ծառայություններ Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար։ Կազմակերպությունը գործում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Կլեմենտե քաղաքում, շահույթ չի հետապնդում։ Դոկտոր Ջ․ Մահաքյանը Հայաստանում տարեցների խնամքի ծրագրերի իրագործման և Ալցհայմերի հիվանդության մասին իրազեկության բարձրացման առաջամարտիկն է։ Նա Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց խնամատարների համար նախատեսված «Ես լսում եմ քեզ» գործնական ուղեցույցի հեղինակն է։ Ավելին՝ www.alzheimers.am

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32