Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+1.00
OIL:  BRENT - 88.40-0.34 WTI - 82.55-0.76
COMEX:  GOLD - 2340.40+0.04 SILVER - 27.23-0.04
COMEX:  PLATINUM - 958.40+3.24
LME:  ALUMINIUM - 2569.50+0.23 COPPER - 9965.50+1.02
LME:  NICKEL - 19100.00-0.30 TIN - 32411.00-1.40
LME:  LEAD - 2207.50+0.00 ZINC - 2844.00-0.14
FOREX:  USD/JPY - 156.83-0.88 EUR/GBP - 1.0701-0.21
FOREX:  EUR/USD - 1.0701-0.21 GBP/USD - 1.2541+0.08
STOCKS RUS:  RTSI - 1186.79+0.00
STOCKS US: DOW JONES - 38386.09+0.38 NASDAQ - 15983.08+0.35
STOCKS US: S&P 500 - 5116.17+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 37934.76+0.00 TOPIX - 2686.48+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 17746.91+0.54 SSEC - 3113.04+0.79
STOCKS EUR:  FTSE100 - 8147.03+0.09 CAC40 - 8065.15-0.29
STOCKS EUR:  DAX - 18118.32-0.24
29/04/2024  CBA:  USD - 387.81-0.27 GBP - 485.89+0.32
29/04/2024  CBA:  EURO - 415.62-0.67
29/04/2024  CBA:  GOLD - 29214.66+284.10 SILVER - 344.44+3.01
Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ» թեմային
15/11/2023 20:26
Կիսվել

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ» թեմային

2023 թվականի նոյեմբերի 15-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ» թեմային:

Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի ղեկավար Ծովինար Գալստյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Հայկ Դեմոյանը:

800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է «Հայֆիլմ» կինոստուդիայի լոգոտիպը, իսկ գեղաթերթիկի ձախ հատվածում պատկերված է կինոխցիկը, ինչպես նաև՝ «100-ԱՄՅԱԿ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Գեղաթերթիկն ունի յուրահատուկ ձևաչափ. այն թափանցիկ է և պատրաստված է կինոժապավենի տեսքով, իսկ հետևի մասն ինքնասոսնձվող է:

  • Թողարկման օրը` 15 նոյեմբերի 2023թ.
  • Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
  • Տպարանը` Cartor, Ֆրանսիա
  • Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ
  • Գեղաթերթիկի չափսերը` 86,0 x 62,0 մմ
  • Տպաքանակը՝ 12 000 հ.
29/04/2024
դրամ
Դոլար (USD)
387.81
-0.27
Եվրո (EUR)
415.62
-0.67
Ռուբլի (RUR)
4.17
-0.05
Լարի (GEL)
144.30
-0.78
29214.66
+284.10
Արծաթ
344.44
+3.01