ՍՈՑԱՊԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՀՀ ոստիկանության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը: Վերջինս կասկածվում է խոշոր չափերի գումարների յուրացում և վատնում կատարելու մեջ:
Ձերբակալվել են նաև վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը: